«Ռոգ-մեկ. Աստղային պատերազմներ. Պատմություններ» ֆիլմը ավելի քան 100 միլիոն դոլար է հավաքել մինչև հանգստյան օրերի մեկնարկը
ОБЩЕСТВО«Աստղային պատերազմներ»-ի սփին-օֆ «Ռոգ-մեկ» ֆիլմը դեռ մինչև հանգստյան օրերի մեկնարկը վարձույթի երկու օրվա ընթացքում հավաքել է 71,1 միլիոն դոլար Կանադայի և ԱՄՆ-ի կինոթատրոններում և ևս 33,3 միլիոն դոլար միջազգային տոմսարկղերում. այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Walt Disney-ի հաղորդագրությունը:
Այդ կերպ միջազգային վարձույթում այն հավաքել է ընդհանուր առմամբ ավելի քան 100 միլիոն դոլար:
Գործակալությունը նշում է, որ ֆիլմի ցուցադրությունները դեռևս չեն մեկնարկել այնպիսի կարևոր շուկաներում, ինչպիսիք են Հարավային Կորեան, որտեղ այն վարձույթ դուրս կգա դեկտեմբերի 28-ին, և Չինաստանը, որտեղ պրեմիերան նախատեսված է հունվարի 6-ին:
Bloomberg-ն ընդգծում է, որ քիչ ֆիլմերի է հաջողվում հաղթահարել 30 միլիոն դոլարի ցուցանիշը հանգստյան օրերի մեկնարկից առաջ՝ երկու օրվա ընթացքում:
«Սփին-օֆ» հասկացությունը միավորում է գեղարվեստական ստեղծագործությունները, որոնց հիմնական հերոսներ են դառնում կամ օրիգինալ ֆիլմում կամ գրքում գործող կերպարները։



