Գիտնականները պարզել են, որ կյանքից բավարարվածությունը գալիս է 54 տարեկանից հետո
ОБЩЕСТВОԳիտնականները պարզել են, որ կյանքից բավարարվածությունը գալիս է 54 տարեկանից հետո: Նման եզրակացության է եկել հայտնի հետազոտող պրոֆեսոր Անգուս Դեթոնը, հայտնում է Oane-ը:
Ավելի վաղ գիտնականները պարզել էին, որ կյանքից դժգոհության գագաթնակետին են հասնում 45-54 տարեկանում: Նման ճգնաժամ են ապրում հիմնականում արագ զարգացող երկրների՝ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի.Շվեյցարիայի բնակիչները: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմնական սթրեսը մարդիկ ապրում են երիտասարդ տարիքում, իսկ 54 տարեկանից հետո կարող են իրենց նվիրել սիրելի գործին կամ մարդուն:
Բացի այդ, զարգացած երկրներում կայուն տնտեսությունը եւ առողջապահական համակարգը հնարավորություն է տալիս վայելել կյանքը, քանի որ պետությունը հոգում է քաղաքացիների մասին: Նման բավարարվածություն կյանքից չեն ստանում միայն Աֆրիկայի բնակիչները, քանի որ զրկված են գոյատեւման հարմարություններից:



