Ереван, 10.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Իսրայելում Ադրբեջանի հետ հարաբերվելու մասին՝ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»

БЛОГ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած աշխատանքային այցին ադրբեջանական և իսրայելական լրատվադաշտի անդրադարձը խիստ անհամաչափ էր: Ինչ խոսք, այս այցը և, առհասարակ, Իսրայելի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումն, իսկ ավելի առարկայական՝ իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին քարոզչական հնարավոր ամենալայն լիցք հաղորդելը ադրբեջանական իշխանությունների համար 2 հիմնական ուղղություն ունի՝ հայկական կողմը և ներքին լսարանը: Եթե առաջին դեպքում առկա է խնդիրն առավել օբյեկտիվ կերպով դիտարկելու հնարավորություն առնվազն հայկական փորձագիտական դաշտի անկողմնակալ գնահատականների և համակողմանի վերլուծությունների տեսքով, ապա ադրբեջանական հասարակության պարագայում, գնդակը, կարծես, անշեղորեն թիրախին է հարվածում: ԱՀ բռնապետական և կոռումպացված վարչակարգը երկրում առկա տնտեսական լրջագույն խնդիրներն, Արցախյան հիմնախնդրի հետ կապված՝ իրենց իսկ ստեղծած փակուղային և զրոյական իրավիճակում հայտնվելու իրողությունը փորձում են մեղմել, գուցե «կոմպենսացնել» բազմաթիվ ոլորտներում օրինակելի դարձած Իսրայելի հետ հարաբերությունների զարգացվածության անհրաժեշտ ֆոն քարոզելով:

Սույն ակնարկի հավասարակշռությունը պահպանելու նպատակով որոշակի գնահատականներ ներկայացնենք նաև Նեթանյահուի այցի վերաբերյալ իսրայելական լրատվադաշտի արձագանքների վերաբերյալ: Միանգամից պետք է նշել, որ այս դեպքում ակնհայտորեն գերակշռել են, ընդհանուր առմամբ, դրական ուղղվածությամբ և հիմնականում պաշտոնական տեղեկատվություն պարունակող լրատվական բնույթի հրապարակումները: Թեմայի շուրջ խորքային վերլուծությունները կամ փորձագիտական գնահատականներն, ադրբեջնական լրատվադաշտի համեմատ, անհամեմատելիորեն սակավաթիվ են:

Իսրայելական լրատվամիջոցներից բավական ուշագրավ դիտանկյունից է թեմային անդրադարձել «Հաարեց» պարբերականը՝ Նեթանյահուի այցն Ադրբեջան և առհասարակ նրա արտաքին քաղաքականությունը խորքային վերլուծության ենթարկելով՝ «Նեթանյահուն մերձենում է բռնակալների հետ՝ խեղաթյուրելով Իսրայելի ժողովրդավարական մշակույթը» խորագրով հրապարակման շրջանակներում: 
Վերլուծության մեջ ընդհանուր համեմատականներ են տարվում Իսրայելի և Ադրբեջանի, նրանց ունեցած խնդիրների(օրինակ՝ Արցախյան հակամարտություն, Պաղեստինի հիմնախնդիր), դրանց պատճառների և լուծման ուղիների միջև: Երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ուղղված Նեթանյահուի արտաքին քաղաքական ուղեգիծը, հատկապես՝ Ադրբեջանի նման ոչ ժողովրդավարական երկրների հետ մերձեցումը, որտեղ պարբերաբար ոտնահարվում են ժողովրդավարական նորմերը մարդու իրավունքները, ոչ միայն հարվածում է Հրեական պետության ժողովրդավարական ավանդույթներին, այլև՝ ընդհանրապես հեռացնում է խնդիրների լուծման հնարավորությունից, քանի որ, նյութի հեղինակի կարծիքով, Իսրայելի ունեցած արտաքին խնդիրները մեծապես պայմանավորված են շրջակա տարածաշրջանում ժողովրդավարության լրջագույն պակասով:

Վերլուծության հեղինակն իր մոտեցումներն առավել դիպուկ կերպով ամփոփել է հրապարակման ավարտին՝ հնագույն ասույթի մեջբերմամբ՝ «Ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու», կամ ՝ «ով կդառնաս ապագայում»...

Հ.Գ. Ադրբեջան և Ղազախստան կատարած այցերին իսրայելական մամուլի խիստ սահմանափակ անդրադարձից անթաքույց կերպով դժգոհել է նաև Իսրայելի վարչապետն՝ այդ մասին բարձրաձայնելով իր ֆեյսբուքյան էջում հրապարակված՝ իր իսկ մասնակցությամբ տեսանյութում՝ «Հնարավոր է՝ ԶԼՄ-ները բաց են թողել Ադրբեջան և Ղազախստան պատմական այցերը»:

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG