Սպարտակ Մելիքյանի գործերը լա՞վ չեն. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ պատգամավոր Սպարտակ Մելիքյանը նախորդ տարի իր անշարժ գույքի մի մասն է վաճառել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած պատգամավորի 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Սպարտակ Մելիքյանը վաճառել է երկու հասարակական նշանակության շինություն` 96 միլիոն 302 հազար և 117 միլիոն 208 հազար դրամով, վաճառել է բնակարան՝ 10 միլիոն դրամով և հողամաս՝ 59 միլիոն 710 հազար դրամով: Պատգամավորը միաժամանակ վաճառել է իր 20 միլիոն դրամ արժեքով «TOYOTA LAND CRUISER 200 4.0» մակնիշի ավտոմեքենան:
Անշարժ ու շարժական գույքը վաճառելուց զատ Մելիքյանը վաճառել է նաև իր բաժնետոմսերն ու բաժնեմասերը, որոնք միասին ավելի քան 155 միլիոն դրամ են արժեցել: Նա 9 միլիոն 585 հազար դրամ փոխառություններն էլ է վերադարձրել: Իսկ իր դրամական միջոցները 2015 թ. վերջին կազմել են ընդամենը 2 միլիոն դրամ:
Մելիքյանը նախորդ տարի 202 միլիոն դրամից ավել եկամուտ է ունեցել: Դրա մի մասը պատգամավորական աշխատավարձն է, մյուսը վաճառված գույքից ստացված գումարն է, երրորդը՝ վարձակալության դիմաց ստացված վճարները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



