Իշխանական ուժերը վերահաստատեցին՝ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի համար են, որ նա թոշակի չգնա. Արմեն Մարտիրոսյան
ИНТЕРВЬЮ
Արդեն երեք օր է՝ Ազգային ժողովում քննարկվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը:
Past.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ և պարզեց վերջինիս կարծիքն այս գործընթացների հետ կապված:
- Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ տպավորություն ստացաք վերջին օրերի քննարկումներից:
-Որևէ տպավորություն չունեմ: Տեղի է ունենում այն, ինչ պետք է լիներ: Իշխանությունը պաշտպանում է իր բերած նախագիծը, իսկ ընդդիմությունը փորձում է ցույց տալ այն, ինչ կա: Որևէ բան ակնկալելը, բնականաբար, սխալ կլիներ: Որևէ մեկը չի սպասել, որ իշխանությունը կասի՝ այս պահին ավելի կարևոր է ընտրական օրենսգրքի կատարելագործումը, քան Սահմանադրության փոփոխությունը: Այդպիսի բան նրանք չէին ասի: Բայց մի բան լավ էր, որ իշխանական ուժերը վերահաստատեցին՝ սահմանադրական փոփոխությունները Սերժ Սարգսյանի համար է, որ նա թոշակի չպետք է գնա:
-Մարգարիտ Եսայանի ելո՞ւյթը նկատի ունեք:
-Ոչ միայն դա: Այնտեղ այլ խոսքեր էլ եղել:
-«Ո´չ» -ի ճակատի հետագա գործունեությունն ինչպե՞ս եք տեսնում:
- Ժամանակը ցույց կտա:
-Իսկ «Ո´չ» -ի ճակատի մեջ կընդունվե՞ն այն ընդդիմադիրները, ովքեր գնացին Բաղրամյան 26:
- Նրանց հայտը պետք է լինի, որ տեսնենք այդ ամենը:
Լևոն Փանոսյան




















































