Բրիտանական 18 օդանավակայանների աշխատակիցները Սուրբ ծննդի նախօրեին գործադուլ են հայտարարելու
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի 18 օդանավակայանների անձնակազմները հայտնել են, որ Սուրբ ծննդի նախօրեին՝ դեկտեմբերի 23-ին, 48 ժամով գործադուլ են անելու, փոխանցում է Sky News-ը։
Գործադուլին մասնակցելու են աշխարհի խոշորագույն ընկերության՝Swissport ցամաքային օդանավակայանների ծառայությունների օպերատորի 1․5 հազար աշխատակիցներ, որոնք պահանջում են աշխատավարձի ավելի լուրջ բարձրացում, քան երեք տարում 4․65 տոկոսն է։ Աշխատանքի դուրս չեն գա այն աշխատողները, որոնք պատասխանատու են չվերթների գրանցման համար, նաեւ ուղեբեռի մշակման հարցերով օպերատորները ու բեռնակիրները։
Բողոքի ակցիային մասնակցելու են լոնդոնյան Հիթրոու, Գաթվիկ, Լյութոն ու Ստանսթեդ օդանավակայանները։ Մայրաքաղաքի օդանավակայաններից բացի գործադուլ է անցնելու նաեւ Աբերդինի, Բելֆաստի, Բիրմինհեմի, Բրիսթոլի, Բորնմութի, Արեւելյան Միդլենդի, Գլազգոյի, Դոնկաստերի, Քարդիֆի, Լիդսի, Մանչեսթերի, Նյուքասլի, Սաութհեմփթոնի ու Էդինբուրգի օդանավակայաններում։
«Մենք գիտենք, որ դա շատ ծանրաբեռնված ժամանակաշրջան է Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում, դրա համար էլ կոչ ենք անում ընկերություններին կառուցողական երկխոսություն սկսել»,- հայտնել է Unite արհմիության ներկայացուցիչ Օլիվեր Ռիչարդսոնը։



