Ֆիլիպիններում վեցամյա տղան «թմրադեղերի դեմ պատերազմի» զոհն է դարձել
МЕЖДУНАРОДНОЕՄանիլայից մի վեցամյա տղա է զոհվել Ֆիլիպիններում թմրաթրաֆիկի դեմ պայքարի քաղաքականության հետեւանքով, հայտնում էCNN-ն։
Նշում են, որ տղային սպանել են թմրադեղերի տարածման մեջ կասկածյալների որոնման հերթական ռեյդի ընթացքում։
Տղայի մայրը՝ Էլիզաբեթ Նավարոն, պատմել է, որ լսել է, թե ինչպես է իրենց տան դուռն ինչ- որ մեկը թակում։
«Ամուսինս հարցրեց, թե ով է։ Հետո ես երկու կրակոց լսեցի»,- պատմել է կինը։ Հետո նա հասկացել է, որ ամուսինն ու որդին սպանված են։
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի պաշտանավարության ընթացքում թմրադեղերի դեմ լուրջ «պատերազմ» է սկսվել։ Այս քաղաքականությունն առաջացնում է երկրի քաղաքական գործիչների ու օրենսդիրների կոշտ քննադատությունը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



