Հանրապետությունում ձյուն է տեղում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
ОБЩЕСТВОՀանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 17-ին Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն: 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 17-19-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
Երևանում՝ դեկտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ի ժամը 17.40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Գյումրի-Վանաձոր (միակողմանի), Բերդ-Ճամբարակ, Զարինջա-Ցամաքասար, Մաստարա-Ծաղկասար, Ապարանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Շիրակի մարզի ավտոճանապարհները:
Չայնիի ոլորաններին, Սյունիքի, Տավուշի մարզերի բոլոր ավտոճանապարհներին և Անիի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վայոց ձորի և Կոտայքի մարզերում, Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արագածոտնի մարզի Թալին, Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Ռուսաստանի հատվածում կան 515 կուտակված բեռնատարներ:



