Օրենքի ընդունումը կոռուպցիայի դեմ պայքարի հերթական քայլն էր
ИНТЕРВЬЮԵրեկ ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի շուրջ Past.am-ը զրուցեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ:
–Պարոն Սահակյան, արդյո՞ք օրենքի նախագիծը ուշացած չէ՝ հաշվի առնելով պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներն ու ապօրինի հարստացման ակնհայտ դեպքերը:
–Կարծում եմ, օրենքի ընդունումը կոռուպցիայի դեմ պայքարի հերթական քայլն էր: Նպատակը հետևյալն է. օրինական դաշտ բերել բոլոր միջոցները, որպեսզի հասկանանք, թե որտեղ է խնդիրը: Միգուցե կարգավորումները ոչ ամբողջական են, կամ կարող էին ավելի ամբողջական լինել, սակայն կարծում եմ, որ սկզբի համար բավարար է, ու դրա վրա կարելի է կառուցել բոլոր մյուս մոտեցումները:
–Կան տեսակետներ, որ այս օրենքը հերթական չգործող օրենքներից է լինելու հատկապես՝ ՀՀԿ–ական օլիգարխ պաշտոնյաների համար:
–Այդ ձևակերպումների հետ համամիտ չեմ, օրենք կիրառողը մենք ենք՝ հանրությունը, հասարակությունը, պաշտոնյաները: Եթե կա դրույթ, դա պետք է հասարակական վերահսկողության ներքո իրականացնել: Նկատենք, որ դաշտ է բերվել մի օրենք, որը պետք է կարգավորի խնդիրը:
–Հստակ սահմանաչափ դնելը՝ 5 մլն–ի շեմը, որքանո՞վ է լուրջ, արդյոք հնարավոր չէ՞ հայտարարագրել, օրինակ, 4 մլն 500 հազար դրամ ու չենթարկվել քրեական պատասխանատվության:
–Ես չեմ կարող ասել այդ շեմը շատ է, թե քիչ: Իհարկե, կարող են Ձեր ասած ձևով հայտարարագրել: Սակայն երբ քո հարազատները անհայտ ճանապարհով ձեռք են բերում բնակարաններ, շենք–շինություններ, մեքենաներ և այլն, ապա դա խնդիր է ու քրեական գործ հարուցելու դեպքում վարույթ իրականացնող մարմնին հնարավորություն է ընձեռվում ուսումնասիրել և ձեռք բերել տեղեկություն: Չեմ կարծում, որ կոնկրետ շեմ սահմանելը անլրջացնում է հարցը:
–Չե՞ք կարծում, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո զգալի թվով պաշտոնյաներ պարզապես կզրկվեն որոշակի պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունից:
–Չեմ կարծում:
–Ուզում եք ասել, որ ՀՀԿ–ի շարքերում օրինախախտ պաշտոնյաներ չկա՞ն:
–Ես չեմ կարող ասել կա՞ն օրինախախտներ, թե՝ ոչ, քանի որ ուսումնասիրություններ չեմ կատարել:
–Պարոն Սահակյան, «Ապօրինի հարստացման քրեականացման մասին» օրենքը ուժի մեջ է մտնելու 2017 թվականին, փաստորեն որոշ անձինք կարող են մինչ այդ հանգիստ շարունակել նույն ոգով գործել:
–Երբ օրենքը ուժի մեջ է մտնում, այդ ժամանակ էլ գործում է: Այս պարագայում հարցը վերացական է:
Սոսե Չանդոյան
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников
5
Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри



