Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հավակնում է տարածաշրջանում դառնալ լավագույնը
ОБЩЕСТВОԱրտաշատ եւ Սեւան քաղաքների բժշկական կենտրոնների վերանորոգման եւ արդիականացման աշխատանքները կավարտվեն 2018 թվականին: Այս մասին առողջապահության նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նրա խոսքով` ՀՀ նախագահի` տարածքների համաչափ զարգացման քաղաքականությանը համահունչ մարզային հիվանդանոցային համակարգի րդիականացման ծրագրի շրջանակում տարեսկզբին շահագործման է հանձնվել Մեղրու տարածաշրջանային բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը: «Ընթացիկ տարում իր դռներն է բացել նաեւ նորակառույց 5 գյուղական բժշկական ամբուլատորիա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Խաչատրյանը:
Արդիականացված բժշկական հաստատություններից ԱՆ նախարարի տեղակալն առանձնացրեց հատկապես ՀՀ ԱՆ «Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը», որտեղ տեղակայվել են ոսկրածուծի փոխպատվաստման ծառայություն և ցողունային բջիջների լաբորատորիա: «Մենք այս կառույցի մեջ մեծ պոտենցիալ ենք տեսնում: Այն հավակնում է դառնալ տարածաշրջանում լավագույն կենտրոնը»,-ասաց նախարարի տեղակալը` հավելելով, որ ավարտվել են նաեւ Ռադիացիոն թերապիայի կենտրոնի նախագծման աշխատանքները, 2017 թվականին կսկսվեն շինարարական աշխատանքները:



