ԵՄ առաջնորդները համաձայնել են երկարաձգել ՌԴ-ի նկատմամբ գործող պատժամիջոցները
МЕЖДУНАРОДНОЕԵՄ առաջնորդները գագաթնաժողովի ժամանակ որոշում են կայացրել ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները երկարաձգելու մասին: ТАСС գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
«Գագաթնաժողովում փոխըմբռնում է ձեռք բերվել պատժամիջոցները երկարաձգելու հարցով», - ասել է գործակալության աղբյուրը: Պաշտոնական որոշումը կկայացվի առաջիկա օրերին ԵՄ մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի կողմից:
Ներկա պահին ՌԴ-ի դեմ գործող տնտեսական պատժամիջոցների ժամկետը սպառվում է 2017-ի հունվարի 31-ին: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` պատժամիջոցների ժամկետը, ենթադրաբար, կերկարաձգվի 6 ամսով` մինչև 2017-ի հուլիսի 31-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



