Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հակոբ Սանասարյան. «Բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիայի» միջև կնքված հուշագիրը անհեթեթություն է»

ИНТЕРВЬЮ
Դեկտեմբերի 12–ին Բնապահպանության նախարարության և «Լիդիան Արմենիա» ընկերության միջև ստորագրվեց փոխըմբռնման մի հուշագիր «Ջերմուկ ազգային պարկի» ստեղծման նպատակով: «Ջերմուկ ազգային պարկի» ծրագրում ընկերությունը հինգ տարիների ընթացքում իրականացնելու է 5,7 միլիոն դոլարի ներդրում: Ըստ բնապահպանության նախարարության կայքի՝ ծրագիրը բազմակողմ է՝ միտված կենսաբազմազանության պահպանմանը, էկոտուրիզմի զարգացման և էկոգյուղատնտեսական ծրագրեր ներդնելու միջոցով՝ «Ջերմուկ ազգային պարկի» կայուն զարգացման ապահովմանը:
 
«Հայաստանի կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը բավական վրդովված է Բնապահպանության նախարարության կողմից նման հուշագրի ստորագրումից:
 
 
– «Լիդիան Արմենիան» մի ընկերություն է, որը պատրաստվում է Հայաստանում իրականացնել Ամուլսարի հանքավայրի շահագործումը, ինչն ըստ բնապահպանների՝ բնապահպանական աղետ կլինի մեր երկրի համար: Ի՞նչ կարծիք ունեք նման համագործակցությունների վերաբերյալ:
 
– Առաջին հերթին դա ծիծաղելի է: Նրանք այդ ամենը անում են շատ խորամանկորեն ու ծրագրավորված: Տեսեք, թե ինչպիսի բառեր են օգտագործում նրանք՝ պատասխանատու հանքարդյունաբերություն, պատասխանատու վերաբերմունք, կայուն զարգացում և ցավալի է, որ Բնապահպանության նախարարությունը նրանց թակարդն է ընկնել: Ի՞նչ է նշանակում պատասխանատու հանքարդյունաբերություն, երբ Հայաստանում ընդհանրապես գնում է բնության ոչնչացում և պետական ունեցվածքի կողոպուտ: Մյուս կողմից՝ ընկերությունը թող հրաժարվի Հայաստանի ավերման ծրագրից, քանի որ այդ «Լիդիանը» միայն այդ մի ծրագրով և՛ Որոտան գետն է շարքից հանելու, և՛ Արփա գետը: Եվ ընդհանրապես Ամուլսարին հարող տարածքները հետագայում կդառնան թույն սփռող ամայի տարածքներ: Նրանք հայտարարում են, որ 5,6 միլիոն դրամի ներդրում են կատարելու, բայց պետք չէ զարմանալ, եթե պարզվի, որ այդ ներդրում կոչվածը թղթի վրա է մնացել կամ էլ կատարվել է փողերի լվացում:
 
 
– Մի՞թե Բնապահպանության նախարարությունը չի հասկանում այդ ամենը:
 
– Ես բնապահպանության նախարարին համարում են բանիմաց անձնավորություն, բայց ընդհանրապես Բնապահպանության նախարարությունը մինչև հիմա կանգնած է եղել Հայաստանի բնության ավերման, Հայաստանի բնական պաշարների կողոպուտի թիկունքում: Թե ինչպես իրեն կդրսևորի նորանշանակ նախարարը, պարզ կդառնա ամիսներ անց:
 
– Լիդիանի մոտ 6 միլիոն դոլարի հասնող ներդրումները, էկոտուրիզմի զարգացման վերաբերյալ խոստումները արդյոք կարո՞ղ են փոխհատուցել Ամուլսարի հանքավայրի շահագործումից առաջացած ռիսկերը:
 
– Դա ընդհանրապես համեմատելու բան չէ: Էդ միլիոնները թող վերցնեն ու իրենց գլխով տան: Ամուլսարի հանքավայրի շահագործումից սպասվելիք կորուստները հարյուրավոր, հեռահար ծրագրում գուցեև հազարավոր միլիարդ դոլարների են հասնելու: Պատկերացրեք, որ միայն Որոտան և Արփա գետերի տարեկան հոսքը մոտավորապես 1 միլիարդ 300 միլիոն խմ է, և դա աղտոտվելու է ծանր մետաղներով: Սրան պետք է ավելացնել այգիների, վարելահողերի, արոտավայրերի, աղբյուրների, ջրագոյացման ու ջրահեռացման համակարգերի թունավորումն ու վերացումը: Ընկերության հետ ստորագրված հուշագիրը հայհոյանք է, որն ուղղված է հայոց պետությանն ու մեզ: Ուրեմն գալիս են ծանր մետաղներով հողն ու ջուրը աղտոտեն, բնակավայրերի հարևանությամբ ցիանիդով վերամշակվող արտադրություն են կառուցում, թափոններն էլ լցնում են մեր գետերն ու կիրճերը, և հետո ասում են՝ մենք հիմք ենք դնելու էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսությանը: Եվ սա էլ մեր պետական պաշտոնյաները համարում են աջակցություն–ներդրում:
 
Նաև պետք է նկատի ունենալ այն, որ նշված փոխըմբռնման հուշագրով նախատեսված 5,7 մլն դոլար ներդրումը իրացնելու է բնապահպանության նախարարությունը, երբ այսօր քննարկման առարկա է նույն բնապահպանության նախարարության կողմից Ամուլսարի հանքավայրին տված փորձագիտական դրական եզրակացության օրինականության հարցը...
 
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем России