Մանչժուրյան տոհմի կայսր Ցյանլունի կնիքը Փարիզում վաճառվել է 21 մլն եվրոյով
МЕЖДУНАРОДНОЕՄանչժուրյան տոհմին պատկանող Ցյանլուն կայսրի կնիքը Փարիզում աճուրդում վաճառվել է 21 մլն եվրոյով, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Աճուրդի մասնակիցները արտեֆակտի գինը սկզբնական լոտի համեմատ բարձրացրել են ավելի քան 20 անգամ։
«Դրուո» աճուրդային տան ներկայացուցիչների խոսքով գործարքն աննախադեպ էր։ Կարմիր ու սպիտակ նեֆրիտից պատրաստված ու ինը փորագրված վիշապներով կնիքը, որը ժամանակին պատկանում էր Չինաստանը գրեթե 60 տարի կառավարած կայսրին, Չինաստանի սահմաններից դուրս էր հանել ֆրանսիացի բժիշկը։ Հետագայում ավելի քան մեկ հարյուրամյակ այն պահվել է այդ բժկի սերունդների մոտ որպես ընտանեկան արժեք։
Նշում են, որ նոր սեփականատերը չինացի կոլեկցիոներ է։ Նրա անունը չեն հայտնում։
Մասնագետների հաշվարկներով Չինաստանի սահմաններից դուրս ավելի քան 10 մլն հին ու հնագույն արտեֆակտ կա, որոնք երկրից դուրս են բերվել վերջին մի քանի հարյուրամյակներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով մոտավորապես 20 օտարերկրյա թանգարաններում ավելի քան 1․6 մլն չինական մշակութային արժեքներ կան։




