Հանրակրթական հաստատություններում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ. ՀՀ վարչապետ
ОБЩЕСТВОՎերջին ժամանակահատվածում կրթության պետական տեսչության կողմից հանրապետության տարածքի հանրակրթական հաստատություններում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում բացահայտվել են բազմաթիվ խախտումներ և թերություններ: Այդ մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ դրանք վերացնելու ուղղությամբ տեսչության կողմից տրվել են մի շարք առաջար կություններ և հանձնարարականներ: «Հանձնարարում եմ մարզպետներին և առաջարկում եմ Երևանի քաղաքապետին՝ ապահովելու տեսչության կողմից բացահայտված խախտումների և թերությունների վերացմանն ուղղված առաջարկների և տրված հանձնարարականների կատարումը: Երկշաբաթյա ժամկետում անհրաժեշտ է տեղեկացնել միջոցառումների ընթացքի և արդյունքների մասին, անդրադառնալով յուրաքանչյուր առաջարկությանն ու հանձնարարականին»,- «Արմենպրես»
Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաև իրականացնել Կրթության պետական տեսչության կողմից կատարված ստուգումների արդյունքների քննարկումներ՝ ՀՀ մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի հետ և ամփոփել արդյունքները, դրանց վերլուծման հիման վրա ներկայացնել առաջարկություններ՝ կրթական ծառայությունների արդյունավետության բարձրացման նպատակով:



