Պուտինը երկօրյա այցով ժամանել Է Ճապոնիա
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկօրյա այցով ժամանել Է Ճապոնիա: Նրա ինքնաթիռը վայրԷջք Է կատարել Հոնսյու կղզու Յամագուտի պրեֆեկտուրայի Ուբե օդանավակայանում, որտեղից նա ուղեւորվել Է Նագատո քաղաք՝ բանակցելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Նագատոյի բանակցությունները բաղկացած կլինեն երեք մասից՝ ղեկավարների հանդիպումը նեղ կազմով՝ կողմերի պատվիրակությունների միայն մի քանի անդամների մասնակցությամբ, Պուտինի եւ Աբեի դեմ առ դեմ զրույցը, ինչպես նաեւ աշխատանքային ճաշկերույթը՝ երկու երկրների հարաբերությունների զարգացմամբ զբաղվող առաջատար նախարարների մասնակցությամբ: Այցի երկրորդ օրը՝ դեկտեմբերի 16-ին Պուտինը եւ Աբեն համատեղ միջոցառումների կմասնակցեն Տոկիոյում:
Կրեմլը հայտարարել Է, որ Նագատոյի եւ Տոկիոյի բանակցություններում մեծ ուշադրություն կդարձվի առեւտրատնտեսական հարաբերությունների ամրապնդմանը:
Ակնկալվում Է, որ Տոկիոյում բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարների ներկայությամբ կստորագրվեն շուրջ մեկ տասնյակ միջպետական փաստաթղթեր, ինչպես նաեւ 12-15 կարեւորագույն առեւտրային համաձայնագրեր եւ բիզնեսի ոլորտի շուրջ 50 այլ փաստաթղթեր:-0-/56/ 12.34



