Վարչապետը նախարարություններին 2-3 օր տվեց գերակա խնդիրները ներկայացնելու համար
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ծանոթացել է նախարարությունների կողմից առաջարկված տարեկան միջոցառումների ծրագրի կետերին ու գերակա խնդիրներին և պարզել, որ ոչ բոլորն են պատշաճ աշխատանք կատարել: Կառավարության նիստում վարչապետը նշեց, որ առաջարկությունները միշտ չէ, որ հիմնավորված են չափելի քայլերի հերթակ անությամբ և հստակ ժամկետների առկայությամբ: «Այս ձևով այդ ծրագրերը չեն ընդունվելու: Այդ ուղղությամբ աշխատանքները հանձնարարվում է ավարտել առաջիկա երկու, երեք օրերի ընթացքում: Հաջորդ շաբաթվանից սկսած նախարարների հետ պլանային հանդիպումների ժամանակ մենք քննարկելու ենք ներկայացված տարեկան միջոցառումների կետերն ու գերակա խնդիրները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



