Համանեին կանխատեսել է Իսրայելի կործանումը
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելը 25 տարուց կդադարի գոյություն ունենալ, եթե պաղեստինյան դիմադրությունը շարունակվի, հայտնել է Իրանի ղեկավար ու հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սիոնական վարչակազմը 25 տարի հետո այլեւս գոյություն չի ունենա, եթե պաղեստինցիները ու մյուս մուսուլմանները շարունակեն սիոնականների դեմ իրենց պայքարը։ Սրբազան Երուսաղեմը փրկելու միակ միջոցը պայքարն է ու դիմադրությունը, բոլոր մյուս միջոցները դատապարտված են ձախողման ու անպտուղ են լինելու»,- ասել է այաթոլան «Իսլամական ջիհադ» պաղեստինյան կազմակերպության քարտուղար Ռամադան Աբդալահ Շալահի հետ Թեհրանում կայացած հանդիպումից հետո։
Նա վստահություն է հայտնել, որ Պաղեստինը «ազատագրվելու է պաղեստինյան խմբավորումների դիմադրության ու ամրության շնորհիվ»։
Թեհրանը շարունակելու է աջակցել պաղեստինյան ժողովրդին, վստահեցրել է այաթոլան։ «Չնայած Իրանը ներգրավված է տարածաշրջանային մյուս խնդիրների մեջ, բայց Իսլամական Հանրապետությունը կշարունակի կատարել իր պարտավորությունները, քանի որ միշտ բացահայտ հայտարարել է, որ Պաղեստինը իսլամական աշխարհի գլխավոր խնդիրն է»,- շեշտել է նա։



