Գառնիկ Իսագուլյանը ողջունում է գալիք ընտրությունների նախապատրաստվելուն ուղղված ցանկացած միջոցառում
ОБЩЕСТВОԳառնիկ Իսագուլյանը գալիք ընտրություններին նախապատրաստվելուն, ակտիվ մասնակցելուն և հնարավորինս շատ ձայներ ստանալուն ուղղված ցանակացած միջոցառում ողջունելի է համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեկտեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ներկայացուցչական խորհրդի խորհրդականը նշեց, որ դրանք ողջունելի են, եթե կառուցվում են առողջ տրամաբանության, պետականության շինարարության, առողջ քննադատության վրա:
«Թող մարդիկ միավորվեն, կարողանան միասնական պայքար մղել ընտրություններին: Կոչ եմ այն բոլոր քաղաքական գործիչներին, ովքեր պայքարում են իշխանության համար, չվերածեն այն պետության և պետականության դեմ պայքարի»,- ասաց նա:
Անդրադառնալով իր՝ քաղաքականություն մտնելուն, Իսագուլյանը նշեց, որ ինքն առայժմ հանդիսանում է ԼՂՀ պաշտոնյա և ուշադիր հետևում է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումներին, իսկ հետագայում ինչ-որ որոշում կայացնելուց անպայման դրա մասին տեղյակ կպահի:
Իսագուլյանը ողջունելի համարեց նաև քաղաքական դաշտ ցանկացած մեկի վերադարձն ու գործունեությունը:



