Արքայազն Հարրիին եւ նրա ընկերուհուն տեսել են տոնածառ գնելիս
ОБЩЕСТВОԱրքայազն Հարրիին եւ նրա ընկերուհուն՝ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլին նկատել են Լոնդոնի խանութում Ծննդյան տոների տոնածառ գնելիս: Զույգը հրաժարվել Է ծառի առաքման ծառայությունից. արքայազնը եղեւնին տարել Է ուսին դրած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նորությունը, որ 32-ամյա Հարրին հանդիպում Է ամերիկյան «Ֆորս-մաժոր» սերիալի 35-ամյա աստղի հետ, հայտնվել Է նոյեմբերի սկզբին:
Համատեղ այցը խանութ հանրության մեջ զույգի հայտնվելու առաջին դեպքերից Է: Բաթերսի փարքում գտնվող խանութի աշխատակցուհին հանդիպման մասին պատմել Է ավելի մանրամասն: «Նրանք լավ գիտեին, թե իրենց ինչ ծառ Է հարկավոր, այնպես որ ընտրեցին ոչ երկար: Նրանք սիրալիր Էին եւ շատ հաճելի® Եվ ես չհասկացա, որ այդ նրանք են»,- խոստովանել Է Զաքիա Քրոուֆորդը:
Զույգի ընտրությունը կանգ Է առել այսպես կոչված կովկասյան բրգաձեւ սոճու վրա, որն աճում Է Մերձսեւծովյան արեւելքի լեռներում:
Կովկասյան բրգաձեւ սոճին դնելով ուսին եւ բռնելով ընկերուհու ձեռքը՝ արքայազն Հարրին դուրս Է եկել խանութից:
Զանգվածային լրատվամիջոցներից մի քանիսի հաղորդմամբ՝ Մարքլը, որը Լոնդոն Է ժամանել դեկտեմբերի 11-ին, կանգ Է առել Քենսինգթոնի պալատի տարածքում գտնվող Նոթինհեմի մենատանը:
Քենսինգթոնի պալատը հրաժարվել Է մեկնաբանել եղեւնու գնման վերաբերյալ հաղորդումները:



