Շոկոլադի վերջին կտորն ամենահամովն է
ЛАЙФԱմերիկացի գիտնականները պարզել են, որ շոկոլադի վերջին կտորի վրա մարդու ընկալման սրությունն ուժգնանում է։

Գիտնականները կարծում են, որ գործընթացը շուտափույթ ավարտելու գիտակցումը առաջացնում է մոտիվացիայի փայլատակում, որի դեպքում մարդը ցանկանում է կամ հաճույքը վերջում վայելել, կամ իր համար որևէ լավ կամ օգտակար բան քաղել։ Եթե պրոցեսը բացասական է, ապա մոտիվացիան մեծանում է «շուտափույթ ազատվելու» գաղափարից․ այս դեպքում մարդը կարող է սովորականից ավելի շատ ջանք թափել, որպեսզի հնարավորինս շուտ ավարտի տհաճ պրոցեսը։

Ամեն դեպքում, գիտնականները կարծում են, որ «եզրափակիչ փուլ» հասնելիս մոտիվացիայի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Այս վիճակը կարելի է ստեղծել նաև արհեստականորեն, մարդուն պարզապես համոզելով, որ վերջն արդեն մոտ է։

Փորձի արդյունքներն կապվում են մարդու ընդհանուր գաղափարների լավատեսական բնույթի հետ։

Կյանքում շատ ավանդույթներ ցույց են տալիս, որ գործընթացի վերջում ի հայտ է գալիս լավատեսություն, կամ կարծիք, որ ամեն ինչ լավ ավարտվի:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



