Չեմ ամաչում իր հետ երգելուց. Նունե Եսայանը` Սևակ Ամրոյանի հետ դուետի մասին
ЛАЙФ Life.panorama.am-ը գրում է.
Օրերս Նունե Եսայանն ու Սեւակ Ամրոյանը ներկայացրին իրենց համատեղ «Իմ աննման յար»երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը, իսկ այսօր Նունե Եսայանը Life.panorama.am-ին պատմել է երգի պատմության ու Սեւակի հետ համագործակցության մասին:
«Նախ ասեմ, որ երգն արդեն 15 տարվա պատմություն ունի: Տարիներ առաջ հեղինակ Անուշ Ալեքսանյանը այս երգն ինձ նվիրեց, դրանից էլ տարիներ հետո միայն ձայնագրեցի` գրեթե յոթ տարի առաջ: Իսկ վերջերս «Երգ-երգոց» հաղորդաշարի շրջանակում Սեւակ Ամրոյանի հետ պետք է դուետով ներկայանայինք ու ես առաջարկեցի կատարել հենց այս գեղեցիկ երգը: Ստացված դուետից հետո արդեն Սեւակն առաջարկեց միասին վերաձայնագրել երգն ու տեսահոլովակով ներկայացնել հանդիսատեսին: Ինչ խոսք, ինձ համար շատ հաճելի առաջարկ էր, անմիջապես կյանքի կոչեցինք մեր գաղափարներն ու աշխատանքն իրականություն դարձավ: Երգը նախկինում էլ շատ էի սիրում ու նոր տարբերակով եւս հավանում եմ, կարծում եմ, երբ երգը լավն է, ուրեմն ամեն կերպ էլ գեղեցիկ կընկալվի»,- պատմեց Նունե Եսայանը:
Անդրադառնալով Սեւակ Ամրոյանի հետ համագործակցությանն ու երիտասարդ երգչի մասին իր կարծիքին` ՀՀ վաստակավոր արտիստուհին նշեց.
«Սեւակը տաղանդավոր երիտասարդ է, շատ եմ սիրում նրան եւ առհասարակ «Ժողովրդական երգիչ» նախագծի բոլոր կատարողներին: Սեւակն իսկապես լավ ու տաղանդավոր տղա է, այնպես որ չեմ ամաչում իր հետ երգելուց: Նա այնպիսի դպրոց է անցել, այնպիսի ուսուցիչ ունի, որ նրա կատարման մեջ ոչ մի շեղում լինել չի կարող: Սեւակը ժողովրդական ժանրում շատ դասական է, նա պահպանում է բոլոր անհրաժեշտ օրինաչափությունները, ուստի ես այդ առումով եւս շատ հանգիստ եմ Սեւակի համար»:
Մեզ հետ զրույցում Նունե Եսայանը ավելացրեց նաեւ, որ այս պահին զբաղված է մեկ այլ երգով, որն արդեն հանդիսատեսի դատին կհանձնի 2017-ի սկզբին:
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
Армавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео)
5
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США



