Սեպտեմբերի 18-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
ПОЛИТИКАՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ սեպտեմբերի 18-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում կլինի ՀՀ նախագահի նախաձեռնած «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելուն համաձայնություն տալու մասին» Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը (քննարկման շարունակություն):
Նշենք, որ այսօր ավելի վաղ ԱԺ պատգամավորների շրջանում ստորագրահավաք էր սկսվել այդ օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



