Արտաշատում կանաչապատման եռուզեռ է
ОБЩЕСТВОՏաք և արևոտ եղանակը ոչ միայն լավ տրամադրություն է բերում, այլև` բարին ու գեղեցիկը արարելու ցանկություն: Համենայն դեպս, այդպիսի տպավորություն ենք ստանում, երբ հետևում ենք Արտաշատ քաղաքում մեկնարկած կանաչապատման և կանաչ տարածքների ընդլայնման աշխատանքներին:
Քաղաքում արդեն սկսվել են տարածքի մաքրման, բարեկարգման և կանաչապատմանն ուղղված ծրագրի իրականացման սեզոնային աշխատանքները: Մաքրվում են բազմաբնակարան շենքերի բակերն ու հիմնարկ-ձեռնարկությունների հարակից տարածքները: Իրականացվում է նաև ծառատունկ:
Արդեն տնկվել են ավելի քան 320 ակացիաներ և եղևնիներ:
Ամբողջությամբ վերակառուցվել և բարեկարգվել է Մարքսի փողոցի վրա գտնվող Հայրենական Մեծ պատերազմում զոհված զինվորների հիշատակը հավերժացնող հուշարձանի հարակից զբոսայգին:
Քաղաքապետ Արգամ Աբրահամյանը վստահեցնում է. կանաչ տարածքների ընդլայնումը իր ծրագրային առաջնահերթությունից է և գտնվելու է իր ամենօրյա ուշադրության կենտրոնում:



