Օբաման հանձնարարարել է հնարավոր ամեն ինչ անել Սիրիայում բռնությունններին վերջ դնելու համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման դեկտեմբերի 13-ին իր թիմին հանձնարարել Է հնարավոր ամեն ինչ անել Սիրիայում բռնությունը դադարեցնելու եւ կարիքավորներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Ինչպես ասված Է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, այս կարգադրությունը պետության ղեկավարն արել Է՝ ամփոփելով արաբական հանրա պետության իրադրության շուրջն Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Նա իր թիմին հանձնարարել Է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրենց գործողությունները համաձայնեցնելով դաշնակիցների եւ գործընկերների հետ՝ բռնության կրճատման, մարդասիրական օգնության տրամադրման, ինչպես նաեւ նրանց անվտանգ տարահանման հնարավորությունն ապահովելու համար, ովքեր փակված են պաշարված քաղաքում (Հալեպում), եթե նրանք դա կցանկանան»,- նշված Է հաղորդագրության մեջ:



