Ֆրանսիայի Ազգային ժողովը երկրում արտակարգ դրությունը երկարացրեց մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 14-ին երկրում սահմանված արտակարգ դրությունը երկարացրել Է մինչեւ 2017 թվականի հուլիսի 15-ը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին: Հարցը քվեարկության Էր դրվել Ֆրանսիայի կառավարության առաջարկությամբ, որը գտնում Է, որ ահաբեկչական գործողությունների սպառնալիքն ամբողջությամբ վերացված չԷ:
Արտակարգ դրությունը մտցվել Էր 2015 թվականին Փարիզում կատարված մի շարք ահաբեկչական գործողություններից հետո, որը 130 մարդու կյանք խլեց, այնուհետեւ երկարացվել Էր մի քանի անգամ: Ազգային ժողովի որոշումը դեկտեմբերի 15-ին պետք Է հաստատվի Սենատի կողմից:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, արտակարգ դրության ռեժիմը հանրապետության անվտանգության ծառայություններին ընդլայնված լիազորություններ Է տրամադրում ահաբեկչական գործունեության մեջ կասկածվողների որոնման ու ձերբակալման հարցում:



