Վալերի Հովհաննիսյան. «Տորպեդոն» ի զորու է դիմակայել Առաջին դիվիզիոնի ցանկացած թիմի
СПОРТՌուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգայում (Առաջին դիվիզիոն) հանդես եկող Արմավիրի «Տորպեդոյի» նախագահ Վալերի Հովհաննիսյանը խոսել է ընթացիկ մրցաշրջանի մասին:
«Մրցաշրջանը կամփոփենք վերջում, քանի որ հիմա այս լուրջ ու ամբիցիոզ նախագծի միայն սկիզբն է: Ժամանակի սղության պատճառով մեզ չհաջողվեց համալրվել որակյալ ու բազմատիպ ֆուտբոլիստներով: Մենք ի զորու ենք դիմակայել Առաջին դիվիզիոնի ցանկացած թիմի, վաստակել մեր միավորները եւ ցուցադրել լավ ֆուտբոլ: Գլխավորն այն է, որ մեր ֆուտբոլիստներից յուրաքանչյուրը դեռ չի հասել իր առավելագույնին եւ կարող է առաջադիմել»,- Հովհաննիսյանի խոսքը մեջբերում է «Տորպեդոյի» կայքը:
Հիշեցնենք, որ 11-րդ տուրից հետո «Տորպեդոն» 8 միավորով 18-րդ տեղում է:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



