Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը բղավեցին իրար վրա. «Փաստ»
ПОЛИТИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Երեկ ԱԺ արտահերթ նիստում «1000 դրամի նախագծի» քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ էր ունենում և փորձում էր հիմնավորել, թե ինչու է կողմ նախագծին՝ ասելով, թե այդ գումարները գնալու են զինվորների ընտանիքներին:
Ն. Փաշինյանը դեռ չէր ավարտել իր խոսքը, երբ տեղից վեր կացավ ու նրա վրա սկսեց բղավել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը. «Սուտ ես ասում, դու շատ լավ գիտես՝ ուր են գնալու այդ գումարները, էդ իշխանություններին ենք տալիս, ոչ թե զինվորներին»:
Նիկոլ Փաշինյանը փորձեց հակադարձել ու բացատրել. «Զարուհի, թույլ տուր՝ բացատրեմ: Ինչո՞ւ եմ դա ասում, կոպիտ փաստեր եմ ասում՝ մարդը զոհվե՞լ է` զոհվել է, հաշմանդամ դարձե՞լ է՝ դարձել է: Չկա մի ուժ, որ ստիպի ինձ հակառակն անել՝ ես կողմ եմ այս նախագծին. մեր բանակը բարեգործության, կարեկցանքի օբյեկտ չէ»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



