Հնդկաստանում 12 մարդ է կալանավորվել կինոթատրոնում հնչող հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի միջազգային կինոփառատոնում 12 մարդու են կալանավորել, որոնք հրաժարվել են կատարել դատական կարգադրությունը, որը պարտավորեցնում է ոտքի կանգնել կինոթատրոններում ազգային հիմնի հնչելու ժամանակ, գրում է The Guardian-ը։
Նշում են, որ մարդկանց ձերբակալել են այն բանից հետո, երբ փառատոնի կազմակերպիչները դժգոհել են ոստիկանությանը, որ որոշ հյուրեր հրաժարվում են կանգնել կինոդիտումից առաջ հնչող ազգային հիմնի ժամանակ։
Քերալա նահանգի ոստիկանության քննիչ Անիլ Կումարը հայտնել է, որ բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել գրավի դիմաց։ Սակայն ոստիկանությունը սկսել է հետաքննություն, որպեսզի պարզի արդյոք նրանք խախտել են 1971-ին ընդունված օրենքը։
Հնդկական կինոթատրոններում հիմնի հնչեցնելու մասին օրենքն առաջին անգամ 60-ականներին է ընդունվել, Չինաստանի դեմ պատերազմի ժամանակ, սակայն դրա կատարմանը ոչ ոք չէր հետեւում։



