Ереван, 26.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հալեպն ազատագրվում է, բայց սիրիական թնջուկի հանգուցալուծումը դեռ բավական հեռու է

БЛОГ

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հալեպի ազատագրության ռազմագործողությունը սիրիական բանակի և նրան հարող ներսիրիական ու արտաքին ուժերի ամենանշանակալից ռազմական և ռազմավարական ձեռքբերումն է ներքին զինված հակամարտության անցած շուրջ 6 տարիների ընթացքում, մինչդեռ անգամ այս հաղթանակը բնավ չի նշանակում, որ բազմաշերտ թնջուկը մոտ է հանգուցալուծման. պարզապես պետք է արձանագրել՝ հակամարտությունը թևակոխում է որակապես նոր շրջափուլ, որտեղ կառավարական ուժերն ու նրանց ներքին և արտաքին դաշնակիցները հանդես կգան շատ ավելի բարենպաստ ռազմական, քաղաքական, հոգեբանական դիրքերից:

Կարելի է առանձնացնել Հալեպի ազատագրմանը նպաստող մի քանի գործոն: Նախ և առաջ, այս գործողությունը սիրիական բանակի, նրան հարող կազմավորումների, ռուսական օդատիեզերական ուժերի, իրանցի ռազմական ոլորտի մասնագետների կողմից համատեղ, ամենայն մանրամասնությամբ մշակված և իրականացված ռազմագործողություն էր, որին չկարողացան համարժեք դիմադրություն ցույց տալ հակակառավարական տարաբնույթ խմբավորումները և նրանց արտաքին հովանավորներն: Անշուշտ, պետք է առանձնացնել նաև այս հաջողությանը հանգեցրած որոշ արտաքին իրողություններ, և հատկապես այն հանգամանքը, որ ընդդիմադիր զինյալները զրկված էին որևէ առարկայական արտաքին աջակցություն ստանալու հնարավորությունից: Այս համատեքստում, կարևոր է ընդգծել նաև Թուրքիայի փաստացի անգործության հանգամանքը, որի ձեռքերը նաև Հալեպում կապվել էին դեռևս «Եփրատի վահան» ռազմագործողության հետ կապված պայմանավորվածությունների ձեռքբերման արդյունքում: Իսկ ընդդիամադիրների մյուս արտաքին հավանավորներն, ըստ էության, զրկվել էին աջակցելու հնարավորությունից՝ քաղաքի արևելյան շրջանների՝ օդում ու ցամաքում պաշարման մեջ գտնվելու և կառավարական ուժերի վճռական մոտեցման պատճառով:

Մինչդեռ ժամանակավրեպ են նաև այն կանխատեսումները, որ սիրիական հակամարտությունն աստիճանաբար մոտենում է տրամաբանական հանգուցալուծման: Մի բան պետք է հաշվի առնել՝ այս հիմնախնդիրը բազմաշերտ է, Սիրիայի տարածքում տարբեր հարթություններում այսօր բախվում են խիստ խայտաբղետ և հակոտնյա շահեր, և, նաև հաշվի առնելով աշխարհաքաղաքական և մերձավորարևելյան ներկա գործընթացները, պատկերավոր ասած, պնդել՝ ենթադրենք, որ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան պատրաստ են զիջել Իրանին, ԱՄՆ-ը՝ Ռուսաստանին առնվազն անհիմն է:

Այս օրերին՝ Հալեպի ազատագրությանը զուգահեռ, սիրիական ռազմադաշտում արձանագրվեց մի շատ կարևոր և խոսուն իրադարձություն ևս՝ Պալմիրան վերագրավվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների կողմից, ինչն ուղղակիորեն հավաստում է, որ սիրիական ռազմադաշտում բացարձակ առաջատարներ, միանշանակ հաղթողներ չկան. առանցքային դեակատարներից յուրաքանչյուրը մի ճակատում հաջողում է, մեկ այլում՝ կորցնում, և բնավ կարևոր չէ, թե ում է զիջում, սիրիական թնջուկի բնույթն է այդպիսին: Նույն իրողությունը պետք է դիտարկել նաև աշխարհաքաղաքական դիմակայության հարթությունում. Պալմիրայի կորուստը, որը գտնվում էր նաև ռուսական օդատիեզերական ուժերի հովանու ներքո, անշուշտ և՛ ռազմական, և՛ ռազմավարական տեսանկյունից ոչ համարժեք, բայց յուրօրինակ պատասխան էր Մոսկվային նրա աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից՝ առ այն, որ Հալեպի հաղթանակը բնավ էլ սիրիական հակամարտության ավարտ չի նշանակում:

Հալեպի ազատագրության իրողությունը հայկական դիտանկյունից առավելապես կարևորվում է ինչպես բուն քաղաքում, այնպես էլ՝ առհասարակ Սիրիայում դեռևս ապրել շարունակող և տարբեր երկրներում գաղթական դարձած մեր հայրենակիցների ճակատագրի առումով: Այո՛, կանխատեսելի է, որ Հալեպի հայաբնակ շրջանների առնվազն անվտանգության խնդիրը գոնե առժամանակ կլուծվի, սակայն քանի դեռ վերջնական հանգուցալուծում չի գրանցվել սիրիական հիմնախնդրում ընդհանրապես, դեռևս օրակարգում են լինելու կենցաղային, մարդասիրական, սոցիալական բազմաթիվ խնդիրներ և այլ սպառնալիքներ: Բացի այդ, նաև նույն Պալմիրայի օրինակն էլ ցույց է տալիս, որ քանի դեռ կա նաև արտաքին ուժերի լուրջ դիմակայություն, սիրիական ռազմաճակատում որևէ հաղթանակ վերջնական չէ, իսկ ռազմական գործողությունների հետագա ընթացքն էլ ոչ անքան կանխատեսելի՝ բնականաբար պայմանավորված մի շարք զուգահեռ և փոխկապակցված գործընթացներով:

Ральф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай