55 տարեկանում մահացավ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը
ОБЩЕСТВОPanorama.am-ը գրում է.
Այսօր քիչ առաջ «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երիցյանը ծանր վիճակով տեղափոխվել էր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Դեկտեմբերի 25-ին Արմեն Երիցյանը կդառնար 56 տարեկան:
Կրթություն
Ավարտել է Երևանի Կիրովի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցը
1986 թ. - ավարտել է ՆԳՆ Կալինինգրադի միլիցիայի դպրոցը
1990 թ. - ավարտել է ԽՍՀՄ Վոլգոգրադի ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցի իրավագիտության ֆակուլտետը
1996 թ. - ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան
1996-1999թթ. - ՌԴ Նախագահին կից պետական ծառայության ռուսական ակադեմիա (դոկտորանտուրա)
Աշխատանքային գործունեություն
1982-2010 թթ. - ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում` արտաքին ծառայության միլիցիոներից մինչև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ
2010 թ. մարտից - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2014 թ. դեկտեմբերի 1-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-197-Ա հրամանագրով ազատվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից
2016 թ. փետրվարի 24-ի ՀՀ Նախագահի ՆՀ-198-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2016 թ. սեպտեմբերի 27-ի ՀՀ Նախագահի ՆՀ-1058-Ա հրամանագրով վերանշանակվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում։
Կոչում
Գեներալ-մայոր
Պարգևներ
2000 թ. - "Արիության մեդալ" ՀՀ Նախագահի կողմից
2006 թ. - "Հասարակական կարգի գերազանց պահպանման համար" մեդալ ՀՀ Նախագահի կողմից
2006 թ.- "Մխիթար Գոշ" մեդալ ԼՂՀ Նախագահի կողմից
2009 թ.- ՀՀ վարչապետի հուշամեդալ
2012 թ.- ԼՂՀ վարչապետի հուշամեդալ
2012 թ.- "Մարտական ծառայության մեդալ" ՀՀ Նախագահի կողմից
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



