Ավստրալիայում չորսմետրանոց պիթոնը կենգուրու Է կուլ տվել գոլֆի դաշտում
ОБЩЕСТВОԱվստրալիայում չորսմետրանոց մեղեսիկային պիթոնը կենգուրու Է կուլ տվել գոլֆիստների աչքի առաջ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին այս մասին հաղորդել Է BBC News-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել Քվինսլենդի նահանգի հյուսիսում: Խաղի մասնակիցները վիթխարի սողունին հայտնաբերել են դաշտի հարթ հատվածում՝ փաթաթված խոշոր կենգուրուի վրա:
«Բոլորն Էլ զարմացած Էին: Դա այնքան Էլ սովորական տեսարան չԷր»,- լրագրողներին պատմել Է մարզիկներից մեկը: Նրա խոսքով՝ պիթոնին մոտ հինգ րոպե Է պահանջվել որպեսզի խեղդի եւ կուլ տա որսը: Դրանից հետո օձն անհետացել Է ցամաքած առվի հունով:
Մեղեսիկային պիթոնը համարվում Է Ավստրալիայի ամենախոշոր օձը: Որպես կանոն, այս տեսակի ներկայացուցիչներն աճում են մինչեւ 3,5 մետր, սակայն հայտնի են ներկայացուցիչներ, որոնց երկարությունը հասել Է 8,5 մետրի: Խոշոր առանձնյակները գերադասում են որսալ կենգուրուներ եւ կարող են հարձակվել ընտանի կենդանիների վրա:



