Օլանդն ու Մերկելը հանդես են գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը երկարացնելու օգտին
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դեկտեմբերի 13-ին հանդես են եկել ՌԴ-ի հետ հարաբերություններում սահմանափակիչ միջոցները երկարացնելու օգտին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նրանք արել են Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Անհրաժեշտ կլինի վերստին երկարաձգել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, չնայած այն բանին, որ մենք ավելի մեծ առաջընթաց կցանկանայինք Մինսկի համաձայնությունների իրականացման գործում»,-հայտարարել Է Գերմանիայի կանցլերը:
Իր հերթին Օլանդը նշել Է, որ եթե Մինսկի համաձայնությունները չիրագործվեն, «պատժամիջոցները կշարունակվեն», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



