Արգենտինացի ընտանիքը պատճենաբուծել Է ընտանի շանը
ОБЩЕСТВОԱրգենտինայից մի ընտանիք, որի շունը սատկել Էր, օգտագործել Է պատճենաբուծման տեխնոլոգիան՝ ստանալու կենդանու գենետիկական պատճենը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով El Comercio պորտալին:
Հրատարակության տվյալներով՝ ընթացակարգը նստել Է 60-ից մինչեւ 100 հազար դոլար գումար: Էնտոնի անունով շունը ծերությունից սատկել Էր 17 տարեկան հասակում: Մասնագետները շնից վերցրել են Էպիթելային հյուսվածքի նմուշ, ինչից հետո Բուենոս Այրեսում բջիջները բազմացրել են, իսկ այնուհետեւ Հարավային Կորեայում մասնագիտացված լաբորատորիան ընտրել Է պատճենաբուծման համար առավել համապատասխանը:
Շան ձագը լույս աշխարհ Է եկել հուլիսի 13-ին, սակայն ընթացակարգի հաջողության մասին հայտարարվել Է միայն դեկտեմբերի 12-ին:
Գիտնականների խոսքով՝ չնայած այն բանին, որ շունը ծնվել Է ծագումնաբանորեն ճիշտ նույնը, ինչպես եւ «բնօրինակը», ինչպես նաեւ ժառանգել Է բնածին ունակությունները, նրա վարքը կախված կլինի նաեւ շրջակա իրադրությունից:



