Ереван, 24.Август.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Եթե Իվետան ինձ ընտրած լիներ, կստանայի հեռուստադիտողների բարձր գնահատականը». Հասմիկ Շիրոյանը «Դեպի Եվրատեսիլից» դուրս մնալու մասին

ФОТО

Tert.am Life-ը գրում է

«Դեպի Եվրատեսիլ» երաժշտական նախագիծը հոկտեմբերի 1-ից մի շարք տաղանդավոր դեմքերի բացահայտեց: Յուրաքանչյուր շաբաթ հեռուստադիտողներն ականատես են լինում մրցութային դժվարին պայքարի, որն արտիստների համար ճանապարհ է բացում դեպի «Եվրատեսիլ»: Եվս երկու թողարկում և պարզ կլինի, թե ով է 2017-ին Կիևում ներկայացնելու Հայաստանը: Դեկտեմբերի 17-ին 2-րդ կիսաեզրափակչում կմրցեն Մարտան, Արծվիկը, Սյուզաննա Մելքոնյանը և Իջինը:

 Յուրաքանչյուր մրցույթ ունի իր ֆավորիտները: Մինչև կիսաեզրափակիչը ֆավորիտների շարքում էր Ուկրաինայում բնակվող Հասմիկ Շիրոյանը, ում մարզիչը Իվետա Մուկուչյանն էր: Վերջինի որոշմամբ երգչուհին դուրս մնաց նախագծից: Tert.am Life-ը Հասմիկի հետ զրուցել է  կիսաեզրափակիչ չանցնելու և առաջիկա ծրագրերի մասին:

 Սպասելիքներս արդարացել են

 Անկախ ամեն ինչից՝ սպասելիքներս արդարացել են: Լսարանի կողմից  ստացա մեծ արձագանք՝ իմ տված էներգիայի դիմաց: Երազանքներիցս մեկն իրականացավ. եկա Երևան համերգային ծրագրով և վայելեցի հեռուստադիտողների սերը: Ես ձեռք բերեցի մեծ փորձ, ընկերներ, ծանոթներ ու ամենակարևորը՝ մեծ լսարան:

 Հանուն նախագծի հրաժարվել եմ մի շարք համագործակցություններից

 Ինձ համար անսպասելի էր, երբ պետք է ընտրություն կատարեի՝ մասնակցելու «Դեպի եվրատեսիլ»-ին: Այդ ժամանակ աշխատում էի Ալեքսանդր Ֆոկինի ջազ նվագախմբում որպես վոկալիստ: Հանուն նախագծի ես հրաժարվեցի այդ աշխատանքից: Դրանից հետո հասկացա, որ յուրաքանչյուր փոքր քայլ հսկայական պատասխանատվություն է պահանջում։

 Իվետայի հետ աշխատելը ձեռքբերումների բարձր նշաձող էր

 Իվետա Մուկուչյան անունը հայտնի է ամբողջ Եվրոպայում: Նրա հետ աշխատելը ձեռքբերումների բարձր նշաձող էր, որին հասնելու համար պետք էր ներկայանալ 100 տոկոսով: Յուրաքանչյուր փուլ ավելի էի բարձրացնում այդ նշաձողը:

 Անհասկանալի չափորոշիչներով ինձ գնահատեցին

 Մի քանի oրվա ընթացքում կարողացել եմ կատարել հսկայական աշխատանք, որպեսզի 100 տոկոսով պատրաստ լինեմ մրցութային համերգին: Իմ կատարումը պարզ էր՝ սկսած երաժշտական գործիքավորումից , վերջացրած կերպարովս, որի հեղինակը պրոֆեսիոնալ ոճաբան էր: Ժյուրին ինձ անհայտ չափորոշիչներով էր դատում։

 Ես ֆավորիտ եմ եղել և իմացել եմ այդ մասին 

 Նախագծում որևէ  անհասկանալի իրավիճակներում չեմ հայտնվել: Կոնֆլիկտներ կամ թյուրիմացություններ չեն եղել: Բավականին նրբանկատ եմ, որպեսզի խուսափեմ նման իրավիճակներից: Ես ֆավորիտ եմ եղել և իմացել եմ այդ մասին, քանի որ հետևում էի մրցույթի ընթացքին: Դա ինձ  շատ էր մոտիվացրել:

 Նախագծից դուրս մնալուս համար հատուկ պատճառ չեմ տեսնում

 Անկեղծ ասած, նախագծից դուրս մնալուս համար հատուկ պատճառ չեմ տեսնում: Այս իրավիճակը չունի հստակ բացատրություն, որովհետև արված ընտրությունը ելույթին չէր վերաբերվում: Եթե թիմային աշխատանքից խոսենք, վերջին երգը փոխհամաձայնեցված է եղել: Անկախ ամեն ինչից, բոլորին հարգանքով  և ըմբռնումով եմ վերաբերվում։ Շնորհակալ եմ այս փորձառության համար: Չեմ պատրաստվում դատապարտել ինչ-որ մեկին, քանի որ դա իմ լիազորությունը չէ:

 Ինձ համար առաջնայինը լսարանի արձագանքն է

 Ես շատ ստեղծագործ անձ եմ, ինձ համար շատ ավելի սթրեսային կլիներ, եթե ինչ-որ պատճառներով հանրությունն ինձ չընդուներ: Լսարանի սերը զգալով՝ միանգամից մոռացա ժյուրիի որոշման մասին: Ինձ համար հենց դա էր հաղթանակը:

 Եթե Իվետան ինձ ընտրած լիներ, կստանայի հեռուստադիտողների բարձր գնահատականը

 Կարծում եմ՝ եթե Իվետան ինձ ընտրած լիներ, կստանայի հեռուստադիտողների բարձր գնահատականը: Ես շատ երկրպագուներ ունեմ Հայաստանում:

 Առաջիկայում շատ ծրագրեր ունեմ

 Ես սիրում եմ իմ աշխատանքը և լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Միշտ ունեմ ծրագրեր, եթե մեկն ավարտում եմ, մյուսն արդեն ձեռքիս տակ է: Այդպես ինձ շատ վստահ եմ զգում: Երբ պլաններ չկան, դյուրագրգիռ եմ դառնում: Աշխատանքը միշտ ոգևորում է էլի աշխատել: Մի փոքր բացելով փակագծերը՝ ասեմ, որ այս պահին աշխատում եմ լեհ պրոդյուսեր DJ Mateo Paz–ի և Կալիֆորնիայից Dj Vierro-ի հետ: Կան նաև նոր առաջարկներ Հայաստանից: Այլ մանրամասներ հայտնել առայժմ չեմ ուզում: 

Акция протеста с требованием вывода 102-й российской военной базы из Армении — дешевый политический перфоманс. Виген Акопян Начался процесс продажи народу слова «мир»: «Паст»Действительно ли выборы будут очередными? «Паст»То, что плохо лично для Пашиняна, может быть очень хорошо для Армении, и наоборот: «Паст»Фанаты Дженнифер Лопес считают, что в блонде она похожа на Мадонну: первые кадры фильма «Поцелуй женщины-паука»Аделия Петросян прошла отбор на Олимпиаду-2026 в ИталииВ Краснодаре реставрируют здание армянского церковного попечительстваBrent торгуется у $67,65 за баррельВ Бельгии строят первый в мире экологичный завод по производству пластмассАлиев: Азербайджан хочет мира, но должен быть готов к войнеГосдеп проверяет всех обладателей виз США - 55 миллионов человекЛюсине Арутюнова хочет представить Армению на «Интервидении»«Вредна ли сумка для рюкзака? — «Паст»»От «Эй вы...аплодируйте!» — до «бурные, продолжительные аплодисменты» и «овация»: «Паст»Школьные покупки с выгодой вместе с Idram&IDBankUcom и SunChild установили солнечную электростанцию в культурном центре Ехегнадзора Пашинян предоставит Азербайджану жизненные пути Республики Армении: «Паст»Остров-призрак у Венеции: из бывшего чумного кладбища и психлечебницы сделают городской паркКогда деревенский обед дороже Ritz-Carlton: новая философия роскошиВ небе над Японией заметили таинственный огненный шарИран проведет ракетные учения на мореПоложительная динамика экономики РА в рамках ЕАЭС Актуальные вопросы армяно-российской повестки и приоритетные темы сотрудничества в рамках ЕАЭС Мы чтим память тех, кто покоится на Холме Чести и тем самым оберегаем нашу Армению․ Андраник Никогосян Великобритания заявила о готовности помочь Украине в проведении выборовТрамп назвал Крым очень красивым, дважды оговорившись, что он находится в океанеВ Армении установлены обязательные требования для награжденных оружием лицBrent подорожала до $66,05 за баррельФранция назначила нового посла в АзербайджанТрамп заверил, что стремится к прекращению войнНасильственно перемещенные из Карабаха лица для получения гражданства Армении могут обратиться и в мобильные офисыIdram Junior: лучший спутник для Вашего ребёнкаКультурный мост между Арменией и Россией: почему это важно? ВТБ (Армения) оказывает поддержку инициативе по обновлению книжных фондов библиотек в регионах Новая гуманитарная помощь из России перемещенным лицам из Арцаха: «Паст» «Фактически мы имеем дело с сокрытием преступления»: «Паст»60-летний юбилей в тюрьме: Особенность «Армении во времена Никола»: «Паст»Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»«Международная энергетическая корпорация» поздравила Самвела Карапетяна с 60-летиемВ Саудовской Аравии строят самый высокий небоскрёб в мире: Jeddah Tower превзойдёт Burj KhalifaВ церкви Сурб Акоб Симферополя отметили Успение Пресвятой БогородицыСперцян в матче против Сочи оформил дубль и сделал голевую передачуПрезидент Ирана прибыл в АрмениюВ Ереване началось второе судебное заседание по делу Микаела АджапахянаНа острове Сулавеси произошло землетрясение магнитудой 6,0: около 30 человек раненыЛанч в честь Путина: крем-брюле, филе-миньон и рассадка министров в забытых в отеле бумагахАлмаз из космоса: учёные создали материал, который может быть твёрже всех известныхСМИ: Германия предложила провести трехсторонний саммит Трампа, Путина и Зеленского в ЕвропеReuters: Израильские войска готовятся к переселению жителей ГазыХиллари Клинтон: Я вручу Трампу Нобелевскую премию мира, если ему удастся договориться с Путиным