Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչո՞ւ է առաջացել իսլամական ահաբեկչությունը. Խալիֆաթի վերականգնման հնարավորությունն ու սիրիական ճգնաժամը

ИНТЕРВЬЮ
Մեր հյուրն է աստվածաբան Վարդան Խաչատրյանը.
 
– Այսօր ամբողջ աշխարհը պայքարում է իսլամական ահաբեկչության դեմ: Խորքային առումով այս կազմակերպություններն ինչո՞ւ են ստեղծվում:
 
– Իսլամը իր պատմության ամբողջ ընթացքում հակադրված է եղել քրիստոնեությանը, որովհետև այդպես է եղել բնականոն զարգացումը: Սկզբից իսլամը եկել սեղմել է քրիստոնեությունը, քրիստոնյա ժողովուրդների տարածքների զգալի մասը վերցրել է: Ու քրիստոնեությունը խեղճացել է: Համարյա բոլորը համոզված են եղել, որ հեսա–հեսա իսլամը կհաղթի: Օրինակ՝ 16–րդ դարում Մարտին Լյութերը գրում է` «Ես հիմա ավարտում են Վուլգատան` Աստվածաշնչի գերմաներեն աշխարհաբար թարգմանությունը, բայց վախենում եմ` չհասցնեմ, որովհետև թուրքերը մտել են Եվրոպա, մենք չենք կարողանում հետ քշել նրանց, երևի ժամանակն է, որ Աստված իջնի ու փրկի մեզ»: Բայց հետո դերերը փոխվում են: Տեղի ունեցավ գիտատեխնիկական պայթյուն, ի հայտ եկավ ինդուստրիալ հասարակություն: Եվ իսլամական երկրները հայտնվեցին ոչ շահեկան վիճակում: Սկսվեց իսլամական երկրների գաղութացում: Այս ամենի արդյունքում, մոտ մեկ հազարամյակ դաստիարակված լինելով, որ իրենք են իսլամը աշխարհի թիվ մեկ կրոն դարձնելու ձգտմամբ ընթացող և նվաճողական լիցքով տոգորված մարդիկ, նրանք ձեռք բերեցին կոմպլեքս, որ իրենք անընդհատ պարտվում են: Վերջին հաշվով, հասարակական հոգեբանության մեջ այդ ջիհադի, հակառակորդին դիմակայելու պոտենցիալի զսպանակն սկսեց սեղմվել: Եվ հիմա հարյուրամյակներով սեղմված զսպանակը բացվում է: Մենք դրա ականատեսն ենք:
 
– Շատ պետություններ են փորձում պայքարել իսլամական ահաբեկչական կազմակերպությունների դեմ, բայց առայժմ չեն հաջողում: Ինչո՞ւ:
 
– Կհաջողեն: Ուղղակի խնդիրն այն է, որ փորձում են ստեղծված վիճակն օգտագործել ի շահ իրենց: Իսկ այդ դեպքում, այսպես կոչված, «Իսլամական պետության» կամ ջիհադիստական զանգվածի հնարավորությունները բազմապատկվում են:
 
Բացի այդ, տեղի է ունեցել մի շատ կարևոր և վտանգավոր բան: Իսլամական աշխարհը տեսել է, որ խալիֆաթը կարող է վերականգնվել: Դա ի՞նչ է: Խալիֆաթը գոյություն ունեցող էքստենսիվ բազմության պոտենցիալի միագումարն է հանուն պայքարի: Նրանք մտածում են` մենք չունենք միջուկային արտադրություն, ռումբեր, նոր տեխնոլոգիաներ, որակական այդ թերություններն ինչո՞վ կարող ենք լրացնել` քանակական ճնշմամբ: Որպես այդպիսին` հազարամյակներ եղել է խալիֆաթը, այն համաիսլամական բուրգը, որը հնարավորություն է տալիս բոլորի ճիգերն ուղղել մեկ ուղղությամբ: Հիմա մենք ականատես ենք նաև դրան: Խալիֆաթից հրաման է գնում, և ԱՄՆ–ում ահաբեկչություն է տեղի ունենում, բարում 50 հոգու պայթեցնում են կամ Ֆրանսիայում հոգևորական են մորթում:
 
– Իսկ ինչո՞ւ որպես գործողությունների թատերաբեմ ընտրվեց Սիրիան:
 
– Շատ հանգամանքներ կան: Հայտարարված է` Մերձավորարևելյան տարածաշրջանի միայն երկու պետություններ ունեն պատմական սահմաններ` Իրանը և Եգիպտոսը: Իսկ դա նշանակում է, որ ցանկություն կա փոփոխել մյուս` հարաբերական համարվող սահմանները: Հաջորդը` Բաշար Ասադի հայրը` Հաֆեզ Ասադը, ժամանակին շատ էր ցավացրել ԱՄՆ–ին` ինքնասպանների միջոցով պայթեցվել էր ծովային հետևակի ամերիկյան բազան: 100–ավոր հետևակայիններ զոհվել էին: Դա մնաց որպես ծանր սպի և վրեժխնդրության ցասմամբ լցրեց այդ գերտերության հոգին:
 
 
Հաջորդ հանգամանքն Իսրայելին առնչվող հարցերին Սիրիայի պարբերական միջամտություններն էին, նաև Պաղեստինի հետ կապված հազար ու մի խնդիր, որոնք երկար ժամանակ Սիրիան խթանում էր: Գումարվեց մեկ այլ կարևոր հանգամանք` այդ երկիրն ուներ ներքին խորը դիխոտոնիկ բաժանում: Երկփեղկված էր: Սիրիայում ապրում են շիաներ և շատ ավելի մեծ թվով սուննիներ: Եթե Հաֆեզ Ասադի ժամանակ սուննիներին մի քիչ ավելի էր տեղ տրված, ապա Բաշար Ասադի օրոք նրանց ներկայացվածությունն իշխանության մեջ քիչ էր: Սա ևս օգտագործվեց: Նաև` պատերազմի այդ շրջաբերումը որպես ձագար իր մեջ ներքաշեց շրջակա ժողովուրդներին:
Մեզ համար աննկատելի, մեր բոլոր հարևանները հանկարծ սկսեցին Սիրիայի տարածքներում իրար մորթել, կոտորել: Այն, որ մեր հարևանները` Թուրքիայից սկսած վերջացրած Իրանով, Ռուսաստանից սկսած վերջացրած Լիբանանով, ներքաշված են պատերազմական գործողությունների մեջ, չի կարող չանդրադառնալ տարածաշրջանի հասարակական գիտակցության վրա: Յուրաքանչյուր առանձին երկրի հասարակական գիտակցության մեջ հասունանում և հասունացել է այն գաղափարը, որ խնդիրները լուծվում են արյամբ: Եվ այս առումով շատ սպասելի էր, որ մեզ մոտ էլ պետք է պատերազմ լիներ: Եղավ: Դժվար է ասել, թե հետո ինչ կլինի, եթե այս վտանգավոր զարգացումներն իրենց տեմպը պահպանեն: Նոր պատերազմ չի՞ լինի: Թուրքերը մեծ հաշվով պարտություն են կրել սիրիական թատերաբեմում: Առաջանում է քրդական լիգա: Հիմա` այս առումով մենք մտածելու բան ունե՞նք, երբ որպես բաց դարպաս կա Նախիջևանը, որտեղ թուրքական բանակն է նստած:
 
Արփի Սահակյան
 
Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем России