Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Նախարարությունների և հականախարարությունների ժամանակը

ИНТЕРВЬЮ
Մեր հյուրն է գրող Արծրուն Պեպանյանը.
 
– Պարոն Պեպանյան, այսօր ի՞նչ է կատարվում մեր երկրում. փորձո՞ւմ ենք մեր տունը ճիշտ կառուցել: Կստացվի՞:
 
– Որտե՞ղ եք տեսնում այդ փորձերը:
 
– Նոր վարչապետ է եկել, նոր կառավարություն մասամբ ձևավորվեց: Նոր խնդիրներ են իրենց առջև դրել` փոխվելու, այլ կերպ ապրելու:
 
– Ես քո տեսածն առանձնապես չեմ տեսնում: Նկատի ունեմ` ձգտումն ինչ–որ բան անելու, փոխելու: Բանն այն է, որ փոխել կարողանալու համար նախ պետք է պարզես, թե ինչ պրոբլեմներ ունենք, և դրան համարժեք քայլեր ձեռնարկես: Եթե դու այդ հարցի պատասխանը չունես, ապա քո ցանկությունները, որքան էլ բարի լինեն, կարող են հաջողության չբերել:
 
– Վարչապետը խոսեց ախտորոշման մասին: Ասաց, որ պետք է ախտորոշենք հիվանդությունը: Դա եղա՞վ:
 
– Ես վարչապետի շուրթերից նման բան չեմ լսել: Իր քայլերից ևս չեմ զգում, որ ունի իրական ախտորոշման պատասխանը:
 
– Այսինքն` չգիտեն, թե որն է մեր հիվանդությունը, բայց փորձում են բուժել:
 
– Վստահ չեմ, թե չգիտեն: Որովհետև դա գաղտնիք չէ, ժամանակին մեր վերլուծաբանները հարցի պատասխանը տվել են: Առանձնակի բարդ չէ բացել ու կարդալը: Չգիտեմ` կարդացե՞լ են, թե՝ չէ: Բայց եթե այս պահին ինձ առաջարկեին վարչապետ աշխատել, չէի համաձայնի: Որովհետև լուծման քայլերի համակարգ չկա:
 
– Դու մեր ո՞ր վերլուծաբաններին նկատի ունես:
 
– Գարեգին Նժդեհ, Հայկ Ասատրյան:
 
– Շատ խորը բաներ ես ասում. էդ ո՞ւր հասար: Չնայած իշխող կուսակցության գաղափարախոսությունը հենվում է այս մարդկանց հոգևոր–մտավոր ժառանգության վրա:
 
– Չէի ասի, թե հենվում է: Ժամանակին, երբ հիմնադրվել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, այդպես է եղել: Իսկ ներկայում ընդամենն անունն է մնացել:
 
– Լավ, այդ դեպքում ոչինչ չձեռնարկե՞նք պետական կառավարման համակարգում:
 
– Ես չեմ ասում ոչինչ չձեռնարկենք: Կարող ենք մի քիչ օպտիմալացնել, այն, ինչ այսօր արվում է: Բայց դա էական արդյունք չի տա: Ասեմ` ինչո՞ւ չի տա. վարչապետի գործիքները նախարարություններն են: Իսկ նախարարություններն այսօր իրականում հականախարարություններ են: Քանի որ նրանք իրենց գործառույթները չեն իրականացնում: Ընդհակառակը. իրենց գործառույթները չիրականացնելու շնորհիվ փողեր են աշխատում և գոյատևում են:
 
– Համենայն դեպս վարչապետը նոր նախարարներ բերեց իր թիմակիցներից, որոնց վստահում է:
 
– Նախարարությունների էությունը` իրենց աշխատողների մտածողությամբ, տասնամյակներ շարունակ հենված է ուրիշ հոգեմտածողության վրա: Եթե հաջողվի դա փոխել, արդյունք կլինի: Իսկ եթե այդ խնդիրը ընդհանրապես դրված չէ իրենց առաջ, և տեղյակ էլ չեն, որ նման պրոբլեմ ունեն, հաջողության մասին խոսք լինել չի կարող:
 
 
Հավանականությունն առավել մեծ է, որ կանցնի ժամանակ, կառավարության գործունեությունը սպասվող արդյունքը չի տա, և մարդիկ կսկսեն նախ դժգոհել, տրտնջալ, ապա` ծաղրել: Իսկ այդ ժամանակ արդեն կառավարությունն ի վիճակի չի լինի ոչինչ անել:
 
– Արծրուն, դու շատ բարձր նշաձող ես դնում: Այսօրվա իշխող դասի մարդկանց, վերին, թե ստորին էշելոններում գտնվող, մտածողությունը հոգեմտածողություն չէ, փողի մտածողություն է: Ո՞նց կարելի է միանգամից շուռ տալ:
 
– Ես չեմ կարող ասել միանգամից, թե աստիճանաբար, բայց նրանք, ովքեր ուզում են, որ երկրում լինի արմատական փոփոխություն, պետք է հասկանան, թե ինչու ունենք այս իրականությունը, և ինչ երևույթներ են, որ նպաստում են իրականության վատթարացմանը: Եթե այս հարցերի պատասխանը չունենան, ապա նրանց քայլերն արդյունք չեն տա:
 
Երբ ես ասացի, որ մերոնք հականախարարություններ են, Դուք պետք է հարցնեիք` իսկ ինչո՞ւ են հականախարարություններ: Դրանք հականախարարություններ են, որովհետև մենք ունենք հակաժողովուրդ: Ժողովրդի հոգեմտածողությունն է հակա` հակաազգային: Այս վիճակից էլ սերվել են հասարակական այս հարաբերությունները: Սա գլոբալ խնդիր է:
 
– Ե՞րբ ձևավորվեց հակաժողովուրդը մեզանում:
 
– 100 տարի առաջ արդեն արձանագրել էին, որ մենք ունենք ուծացված հայկական զանգվածներ: Իսկ դրանից առաջ լուրջ վերլուծաբաներ չենք ունեցել, պետություն չենք ունեցել, արխիվ չի մնացել, որպեսզի ուսումնասիրենք:
 
– Դատապարտվա՞ծ ենք:
 
– Բոլորովին: Ժողովուրդը, ի տարբերություն անհատի, բուժելի է:
 
– Նրա օրգանիզմում գործո՞ւմ է ինքնաբուժման մեխանիզմ:
 
– Գործում է: Ուսումնասիրելով մեր ազգի մի քանի դարերի պատմությունը, ապշում էի, որ Միքայել Նալբանդյան է ծնվել: Որովհետև այն հոգեմտածողությունը, որ գոյություն ուներ այդ դարերում, պետք է Միքայել Նալբանդյան չծնվեր: Պետք է ծնվեին միկիտանսաքոներ ու այսօրվա պաշտոնյաների մեծ մասը:
 
Հասկացա, որ ազգը չի ուզում մեռնել որպես օրգանիզմ, և իր միջից ի հայտ է բերում փարոսների, որոնք ինքնաապաքինման են տանում նրան: Հետո գալիս է Նժդեհ, գալիս է Թումանյան, Վերնատուն…
 
Հետո` պաուզա:
 
Գոհար Սարդարյան
Idram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем России