Վիսկոնսինը եւ Փենսիլվանիան հաստատեցին նախագահական ընտրությունների արդյունքները
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի Փենսիլվանիայի եւ Վիսկոնսինի նահանգների ընտրական հանձնաժողովները հաստատել են նախագահական ընտրությունների արդյունքները, ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի առաջատարությունը մնացել Է առանց փոփոխությունների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել Է Associated Press գործակալությունը, վերջնական արդյունքների համաձայն՝ Վիսկոնսինում վերահաշվման արդյունքում Թրամփն ստացել Է 162 լրացուցիչ ձայն, դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նկատմամբ նրա առավելությունը կազմել Է ավելի քան 22 հազար ձայն:
Փենսիլվանիայի ընտրական հանձնաժողովի կայքում, հանձնաժողով, որտեղ վերահաշվում չի կատարվել, նույնպես հաղորդվում Է, որ ընտրությունների արդյունքները հաստատված են:
Ավելի վաղ ԱՄՆ-ում դատարանը մերժել Է Փենսիլվանիայում նախագահական ընտրություններում քվեաթերթիկների վերահաշվման եւ հաշվիչ մեքենաների ստուգման վերաբերյալ Կանաչների կուսակցությունից նախագահի թեկնածու Ջիլ Սթայնի պահանջը: ԱՄՆ-ի Միչիգանի նահանգի Վերաքննիչ դատարանը հայտարարել Է, որ հիմքեր չկան քվեների վերահաշվման ընթացակարգ անցկացնելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:



