Թուրքիայում ձերբակալվել են Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս երկու պատգամավոր
ОБЩЕСТВОԹուրքիայի Դիարբեքիրի և Բաթմանի հանրապետական դատախազությունների կողմից տարվող երկու առանձին հետաքննությունների շրջանակում ձերբակալվել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության երկու պատգամավոր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվել են կուսակցության խմբակցության փոխնախագահ Չաղլար Դեմիրելը և Սիիրթից (Սղերթ) ընտրված պատգամավոր Բեսիմե Քոնջան:
Ավելի վաղ` 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ձերբակալվել, ապա կալանավորվել էին Թուրքիայի քրդամետ Ժողովուրդներիդեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաևկուսակցության անդամ ևս 10 պատգամավոր:
Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն էիրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու ևահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:



