Իրանը նոր կալանիչ-հրթիռներ Է փորձարկել լայնածավալ զորավարժությունների ընթացքում
ОБЩЕСТВОԻրանի բանակը երկրի հարավ-արեւելքում ծավալված ընդգրկուն զորավարժությունների ընթացքում դեկտեմբերի 12-ին վարժական թիրախների վրա փորձարկել Է Toofan («Մրրիկ») կալանիչ-հրթիռների նոր մոդելը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Muhammad Rasoulallah Four կոդային անվանումը կրող վարժանքները երեք օր կշարունակվեն 220 հազար քառակուսի կիլոմետր տարածքում: Զորավարժությունների նպատակը ցամաքային զորքերի մարտական պատրաստության մակարդակի բարձրացումն Է:
Վարժանքների երկրորդ օրը Իրանի ցամաքային զորքերի ավիացիոն ստորաբաժանման ուղղաթիռները նոր կալանիչ-հրթիռներով ոչնչացրել են Օմանի ծոցի առափնյա ուսումնական թիրախները:
Toofan հրթիռի նոր մոդելը մշակվել Է իրանցի ինժեներների կողմից: Նրանք կատարելագործել են այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են՝ գործողության շառավիղը եւ ճշգրտությունը, ինչպես նաեւ նորացրել են արձակման համակարգը:
Զորավարժություններին մասնակցում են ցամաքային զորքերը՝ երկրի ռազմաօդային ուժերի եւ «Խաթամ ալ Անբիա» հակաօդային պաշտպանության ռազմակայանի աջակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



