Մոսուլից հարկադիր վերաբնակների թիվը գերազանցել է 91 հազարը
ОБЩЕСТВОԱվելի քան 91 հազար իրաքցիներ են լքել իրենց տներն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից Մոսուլի աատագրման գործողության հետեւանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ): «Հոկտեմբերի 17-ին Մոսուլի մերձակայքում սկսված գործողության հետեւանքով 15 հազար 234 ընտանիք (91 հազար 404 մարդ) դարձել Է ներքին վերաբնակ»,- նշված Է կազմակերպության լրատվական տեղեկագրում: Վերջին շաբաթվա ընթացքում հարկադիր վերաբնակների թիվն աճել Է ավելի քան 10 հազարով:
ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի վարչությունում, իրենց հերթին, կարծում են, որ «եթե ռազմական գործողությունը ծավալվի քաղաքի խորքում, Մոսուլի խտաբնակ շրջաններում մարտերը կարող են մարդկանց լայնընդգրկուն տեղափոխություն հրահրել»:
Քաղաքը լքել կարող Է փորձել մինչեւ մեկ միլիոն բնակիչ, նրանցից 700 հազարին կարող Է ապաստան հահանջվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



