Բոբ Դիլանը Նոբելյան մրցանակը կարող Է ստանալ 2017 թվականի ապրիլին
ОБЩЕСТВО2016 թվականի Նոբելյան դափնեկիր, ամերիկացի երգիչ Բոբ Դիլանը Շվեդիա կժամանի 2017 թվականի ապրիլի սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նրա համերգների կազմակերպիչ Live Nation ընկերությունը: «Բոբ Դիլանը Ստոկհոլմի Waterfront համերգասրահում ելույթ կունենա ապրիլի 1-ին եւ 2-ին, իսկ ապրիլի 9-ին՝ Լուն դայի Skne arena-ում»,-նշվում Է մամուլի համար արված հաղորդագրության մեջ:
Դիլանը ներկա չի եղել դեկտեմբերի 10-ին մրցանակի հանձնման արարողությանը: Ավելի վաղ Շվեդիայի ակադեմիան հայտնել Էր, որ երգիչը, հավանաբար, մրցանակը կստանա եւ ավանդական Նոբելյան դասախոսությամբ հանդես կգա գարնանը:
Գրականության բնագավառում դափնեկրի անունը դարձավ այս տարվա գլխավոր անակնկալը: Մրցանակը հոկտեմբերի 13-ին բանաստեղծ եւ կատարող Բոբ Դիլանին շնորհել են «ամերիկյան երգի մեծ ավանդույթում պոետիկ կերպարների ստեղծման համար»: Նա դարձել Է առաջին երաժիշտը, որը Նոբելյան մրցանակ Է ստացել դրա ողջ պատմության ընթացքում: Դիլանը բազմաթիվ երգերի հեղինակ Է, որոնց թվում են՝ «Blowin' in the Wind»-ը (ձայնագրվել Է 1962 թվականին եւ թողարկվել 1963 թվականին), «The Times They Are a-Changin»-ը (1964), «Like a Rolling Stone»-ը (1965), հրատարակել Է «The Freewheelin' Bob Dylan» (1963) и «Highway 61 R evisited» (1965) լեգենդար ալբոմները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



