ԵՄ-ն եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը եւ Կուբան համաձայնագիր են ստորագրել հարաբերությունների նորմալացման մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Քաղաքական երկխոսության եւ համագործակցության վերաբերյալ պայմանագրի ստորագրման արաարողությունը տեղի Է ունեցել ԵՄ-ի ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ Բրյուսելում կայացա ծ հանդիպման շրջանակներում, փաստաղթղի տակ ստորագրել են ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին եւ Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան:
«ԵՄ-ի եւ Կուբայի միջեւ պատմության մեջ առաջին համաձայնագիրը ներկայացնում Է երկկողմ հարաբերությունների հիմքը: Այն նախատեսում Է ուժեղացված քաղաքական երկխոսություն, բարելավված երկկողմ համագործակցություն եւ համատեղ գործողություններ բազմակողմ հարցերում»,- ավելի վաղ հայտնել Է Եվրամիության խորհուրդը:
Փաստաթուղթն ստորագրելու որոշումը ԵՄ-ի խորհրդի կողմից ընդունվել Էր դեկտեմբերի 6-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



