Թաիլանդում ի պատիվ նոր միապետի համաներում է շնորհվել 30 հազար մարդու
МЕЖДУНАРОДНОЕՇուրջ 30 հազար մարդու համաներում կշնորհվի, որը Թաիլանդում հայտարարվել Է նոր միապետի գահ բարձրանալու պատվին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պատիժների կատարման դեպարտամենտի ղեկավար Քոբքիաթ Քասիվաթը:
«Առաջին բանտարկյալներն ազատազրկման վայրերից դուրս կգան առաջիկա երեք օրը: Համաներում չի շնորհվում բռնացողներին եւ թմրավաճառներին»,- ճշտել Է Քասիվաթը:
Թաիլանդում լայն համաներումը հայտարարվել Է Մահա Վաչիրալոնգքոռն Բոդինթարաթեփայավարանգկունի (Ռամա X-ի)՝ գահ բարձրանալու պատվին: Համապատասխան հրամանագիրը դեկտեմբերի 11-ին հրապարակել Է Արքունիքի բյուրոն եւ ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 12-ից: Փաստաթղթի համաձայն՝ համաներումը տարածվում Է հաշմանդամ կալանավորների, ինչպես նաեւ այն անձանց վրա, ովքեր տառապում են ուռուցքային հիվանդություններով, հոգեկան խանգարումներով, այլ ծանր հիվանդություններով, ներառյալ ՄԻԱՎ-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



