Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իշխան Զաքարյանը հանդիպել է Իրանի, Լատվիայի և ԱՄՆ գործընկերների հետ

ОБЩЕСТВО

 INTOSAI-ի 22-րդ համագումարի շրջանակներում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության աուդիտի բարձրագույն դատարանի նախագահ դոկտոր Ադել Ազարի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վերահսկիչ պալատից:

Երկու երկրների վերահսկիչ մարմինների նախագահները պայմանավորվեցին 2017 թվականի ընթացքում կատարել փոխադարձ պաշտոնական այցեր, որոնց շրջանակներում էլ կստորագրեն համագործակցության հուշագիր և գործողությունների համատեղ ծրագիր: 

Քննչական, դատախազական, դատական և վերահսկողական լայն լիազորություններով օժտված Իրանի աուդիտի բարձրագույն դատարանի նախագահ Դոկտոր Ազարի առաջարկությամբ Հայաստանի և Իրանի բարձրագույն վերահսկիչ մարմինները ընդհանուր հետաքրքրություններ ներկայացնող մի շարք ոլորտներում առաջիկայում կիրականացնեն նաև համատեղ վերահսկողություն: 
Երկու կառույցներում ընթացող բարեփոխումների մասին խոսելիս իրանական կողմն ընդգծեց Հայաստանի վերահսկիչ պալատում կուտակված վերահսկողության հատկապես եվրոպական փորձի ու հմտությունների ուսումնասիրության իրենց ցանկության մասին, ինչի կապակցությամբ Իշխան Զաքարյանը իրանցի իր գործընկերոջը խոստացավ ամենալայն աջակցություն:

INTOSAI-ի 22-րդ համագումարի շրջանակներում կայացավ Հայաստանի և Լատվիայի բարձրագույն վերահսկողական մարմինների նախագահների հանդիպումը: Պարոն Զաքարյանը և Լատվիայի գլխավոր աուդիտոր տիկին Էլիտա Կրումինան խոսեցին երկու երկրների համագործակցության նոր հեռանկարների մասին: 

Լատվիայի գլխավոր աուդիտորը, տեղեկանալով Հայաստանի Հանրապետության սահմանադրության բարեփոխումների և դրանից բխող Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նոր օրենքի և ենթաօրենսդրական դաշտի ընդունման կապակցությամբ, Իշխան Զաքարյանին առաջարկեց առաջիկայում այցելել Լատվիա, տեղում ծանոթանալ հաշվեքննության եվրոպական լատվիական ժամանակակից համակարգին և դրա աշխատանքներին: Իշխան Զաքարյանի լատվիացի գործընկերն իրենց անցած ուղու և ձեռք բերված հաջողությունների մասին խոսելիս, կարևորեց պետական աուդիտի անկախության հիմնադրույթը, առանց որի օրենք չէին կարողանա Լատվիայում ապահովել հանրային միջոցների արդյունավետ և թափանցիկ օգտագործում:

NTOSAI-ի 22-րդ համագումարի ընթացքում Հայաստանի և ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարները երկկողմանի պաշտոնական հանդիպմանը հանգամանալից քննարկեցին համագործակցության հնարավորությունները: 

Իշխան Զաքարյանի ամերիկացի գործընկեր Ջեն Դոդարոն նշեց, որ թեև ԱՄՆ-ի բարձրագույն վերահսկիչ մարմնի ղեկավարը նշանակվում է ԱՄՆ նախագահի կողմից 15 տարի ժամկետով, և կառույցի հիմնական հենարանը Կոնգրեսն է, որն իր հերթին համապատասխան որոշումները կայացնում է վերահսկիչ մարմնի կարծիքի հիման վրա, այդուհանդերձ, իրենք մնում են անկախ թե օրենսդիր և թե գործադիր իշխանություններից: 

ԱՄՆ-ի հաշվետվողականության պետական գրասենյակի նախագահ պարոն Ջեն Դոդարոն տեղեկացրեց նաև, որ իրենք կառավարությանը տարեկան շուրջ 2000 առաջարկ են ներկայացնում, որի առնվազն 80 տոկոսը հետագայում ընդունվում է: 
Պարոն Զաքարյանը խոսեց վերահսկիչ պալատի անցած ուղու, խնդիրների և ՀՀ նոր սահմանադրությամբ վերահսկիչ պալատի բարեփոխման առանձնահատկությունների մասին:

Պարոն Ջեն Դոդարոն իր աջակցությունը հայտնեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահին և առաջարկեց իրենց օգնությունը կադրերի վերապատրաստման և տեխնիկական աջակցության տրամադրման ուղղությամբ: 
Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց նման ջերմ վերաբերմունքի և պատրաստակամության համար և խնդրեց այդ երկու հարցերին զուգահեռ նաև մասնագիտական կարծիք-եզրակացություն տալու վերահսկիչ պալատի ինքնագնահատման այն համակարգին, որով առաջիկայում առաջնորդվելու է ՀՀ վերահսկիչ-հաշվեքննիչ պալատը: 
Երկու նախագահները պայմանավորվեցին վերոհիշյալ հարցերÕ ¨ պահել ուշադրության կենտրոնում, յուրաքանչյուրի համար ունենալ առանձին ծրագիր և առաջիկայում դրանք իրագործել:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт