Ռենցին հաջողություն է մաղթել Ջենտիլոնիին
ОБЩЕСТВОԻտալիայի վարչապետի պաշտոնը թողած Մատեո Ռենցին ենթադրել Է, որ երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա ասել Է Quotidiano Nazionale թերթին տված հարցազրույցում:
«Հաջորդ ընտրությունները, ենթադրաբար, կկայանան հունիսին»,- ասել Է Ռենցին:
Նա հաջողություն Է մաղթել Պաոլո Ջենտիլոնիին, որը կառավարության ձեւավորման մանդատ Է ստացել նրա պաշտոնաթողությունից հետո:
Ջենտիլոնին, ինչպես սպասվում Է, խորհրդարանական խմբերի հետ կոնսուլտացիաներից հետո կներկայացնի նախարարների ցուցակը: Ինչպես նշում Է ANSA գործակալությունը, դեկտեմբերի 13-ին կարող Է տեղի ունենալ նոր կաբինետի երդմնատվությունը: Դրան պետք Է նախորդի խորհրդարանի հաստատումը վստահության քվե հայտնելու միջոցով: Ամենայն հավանակությամբ, նոր կառավարությանը կպաշտպանի խորհրդարանական նույն մեծամասնությունը, որն աջակցում Էր Ռենցիին:
Ընդդիմադիր «Հինգ աստղերի շարժումը» եւ «Հյուսիսի լիգան» հրաժարվել են Ջենտիլոնիի հետ հանդիպումից: Նրանք պնդում են ընտրությունների շուտափույթ անցկացումը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



