Խորհրդարանը գլխավորող կանանց թիվը գրեթե եռակի աճել Է 11 տարվա ընթացքում
ОБЩЕСТВОԱշխարհի խորհրդարանների կին-խոսնակների թիվը 2005 թվականից ի վեր 19-ից ավելացել Է մինչեւ 52: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին հայտնել Է միջխորհրդարանական միության նախագահ Սաբեր Շուդրին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաքում ելույթ ունենալով խորհրդարանների կին-խոսն ակների միջազգային համաժողովի բացմանը:
«Խորհրդարանի կին-խոսնակների համաժողովը 2005 թվականին դրա առաջին անցկացման պահից ի վեր դարձել Է խորհրդարանականների իսկական գլոբալ գագաթնաժողով՝ հաշվի առնելով այն, որ 11 տարվա ընթացքում աշխարհում խորհրդարանների կին ղեկավարների թվաքանակը 19-ից հասել Է 52-ի»,-ասել Է Շուդրին:
Նա նշել Է, որ այժմ խորհրդարանականները գլոբալ օրակարգ են ձեւավորում կառավարությունների համար, եւ համաժողովի մասնակիցների առջեւ ծառացած Է «ճանապարհային քարտեզ» պատրաստելու խնդիրը՝ միջխորհրդարանական համագործակցության առաջշարժման եւ օրենսդիր ու գործադիր իշխանությունների միջեւ կոոպերացիայի համար:
Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում բացվել Է խորհրդարանների կին-խոսնակների երկօրյա 11-րդ միջազգային համաժողովը՝ օրենսդիր ժողովների եւ միջխորհրդարանական միավորումների շուրջ 50 ղեկավարների, ինչպես նաեւ կին-գիտնականների, քաղաքագետների եւ հետազոտողների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



