Էշթոն Քարթերը Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ քննարկել է Մոսուլի ազատագրման գործողությունը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը եւ Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ղեկավար Մասուդ Բարզանին քննարկել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման գործողության զարգացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մամուլի տեղեկագրում հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուկը:
Նրա խոսքով՝ արծարծվել Է քրդական աշխարհազորի «հանգուցային դերը» ԻՊ-ի դեմ հարձակման ընթացքում: Խոսվել Է նաեւ Իրաքի կենտրոնական կառավարության եւ քրդական ինքնավարության միջեւ «աննախադեպ համագործակցության» մասին:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Քարթերը չհայտարարված այցով ժամանել Է Իրաք: Ինչպես ճշտել են Պենտագոնում, դա նրա վերջին այցն Է Իրաք ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի կարգավիճակում: Քարթերը հունվարի 20-ին պաշտոնաթող կլինի Բարաք Օբամայի կաբինետի հետ միասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



