Վանաձորի բնակչին դանակահարածի ինքնությունը պարզվել է. ՔԿ
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 09-ին՝ ժամը 23:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ որովայնի կողմնային պատի ծակած-կտրած վերքով բուժօգնության էր դիմել Վանաձոր քաղաքի բնակիչ Վահրամ Գրիգորյանը: Վերջինս անմիջապես վիրահատվել էր. նրա մոտ ախտորոշվել էր «որովայնի առաջնային պատի թափանցող վնասվածք, ներքին արյունահոսություն»:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է Լոռու մարզային քննչական վարչությունում, մշակվել է քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան, առաջ քաշվել մի շարք աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ: Արդյունքում` պարզվել են դեպի մի շարք հանգամանքներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է և հարցաքննվել:
Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը», - նշված է հաղորդագրության մեջ:



