Աստվածային ըմպելիքի ՝ գինու, բուժիչ հատկությունները
ЛАЙФՊատահական չէ, որ հին աշխարհի մարդկանց շուրթերով գինին մեծարվել է «աստվածային» ըմպելիք պատվավոր անունով։
Ըստ տարբեր ավանդազրույցների, խաղողը և նրանից պատրաստվող գինին մարդկանց ընծայել են աստվածները՝ Եգիպտոսում՝ Օսիրիսը, Հունաստանում՝ Դիոնիսոսը, Հին Հռոմում՝ Բաքոսը,Իսպանիայում՝ Հերիոն կիսաստվածը, Հայաստանում՝ համաշխարհային ջրհեղեղից Աստծու կամքով փրկված միակ մարդը՝ Նոյը: Եվ ամենուր, աստվածային նվերը համարվել է բուժիչ ու կենսատւ։ Օրինակ՝ Հոմերոսի «Իլիական» պոեմում հիշատակվում են Մախոոն և Պադիլիրիուս բժիշկները, ովքեր մարտում վիրավորվածներին Դիոնիսոսի նվերը՝ գինին, տալիս էին օրգանիզմի դիմադրողականության բարձրացման, նաև հակաբորբոքային նպատակներով: Անտիկ բժիշկ Հիպոկրատն իր աշխատություններում գինին հիշատակում է որպես ուժ, զորություն,տոնուս տվող միջոց: Ֆրանսիացի ամենահին բժիշկ Գալլենը, իր որոշ հիվանդներին բուժում էր դեղատոմսում ընդգրկելով գինու հավասարակշռված դոզաներ: Գինին՝ ստացված խաղողի հյութի մասնակի կամ լրիվ խմորման ճանապարհով անգնահատելի ու արժեքավոր պարենամթերք է: Վերջին հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ խաղողի մեջ պարունակվող ֆլավոնիդները մեկուսացնում են մաշկի բջիջները քայքայող հատուկ ֆերմենտի առաջացումը։



