Ինչպե՞ս արագ վերացնել հագուստի վրայի հետքերը
ЛАЙФՀագուստի վրա հանկարծակի թափված հյութը կամ սնունդը մեկ վայրկյանում կարող է փչացնել ձեր տրամադրությունը, էլ չենք խոսում հագուստի մասին: Ձեր սիրելի զգեստին հրաժեշտ չտալու համար պետք է առաջին իսկ պահից միջոցներ ձեռնարկել` սննդի հետքը ինչ-որ չափով մեղմելու համար, այլապես` լվացող միջոցները չեն օգնի: NEWS.am STYLE-ը ներկայացնում է խորհուրդներ, թե ինչպես արագ հեռացնել հետքերը հագուստի վրայից:

Շոկոլադի, սուրճի, կակաոյի, ձկան եւ սոուսների հետքը սպիտակ հագուստի վրայից կարելի է հեռացնել տաք, բայց ոչ եռման գլիցերինի օգնությամբ: Բամբակը պետք է թաթախել ինչեւ 35 Ց աստիճան տաքացած գլիցերինի մեջ, այնուհետ դրանով մաքրել հետքը:

Հատապտուցներից եւ կարմիր գինուց առաջացած հետքը կարելի է վերացնել գլիցերինի եւ ձվի դեղնուցի հավասար խառնուրդով: Այն պետք է քսել կեղտոտված հատվածի վրա, թողնել 2-3 ժամ, այնուհետ լվանալ տաք ջրով:
Արյան հետքերը հագուստի վրայից հեռացնելու համար անհրաժեշտ է այն նախ մի քանի ժամով թողնել սառը ջրի մեջ, այնուհետ լվանալ տաք ջրով:
Յոդի հետքը կարելի է մաքրել կարտոֆիլի օսլայի միջոցով:
Թանաքի հետքը մաքրվում է կատվախոտի օգնությամբ, իսկ յուղի հետքերը պետք է մաքրել` դրանց վրա աղ ցանելով: 
Նման միջոցները կիրառելիս կարեւոր է հիշել, որ դրանք ոչ բոլոր տեսակի կտորների համար են նախատեսված: Պետք է շատ զգույշ վարվել քիմիական նյութերի եւ լուծույթների հետ:




